‘ՉԼ․«Ռեալ Մադրիդ» – «Շալկե» 3-4․ «Շալկեն» հաղթում է «Սանտյագո Բեռնաբեոում», սակայն դուրս մնում հետագա պայքարից(տեսանյութ)’

992

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալը» կշարունակի պայքարը մրցաշարի ընթացիկ խաղարկությունում:

1/8 եզրափակիչ փուլի` «Շալկե 04»-ի դեմ առաջին խաղում 2:0 հաշվով տոնած հաղթանակից հետո մադրիդցիների` պայքարը շարունակելու հարցը քչերի մոտ էր կասկածներ հարուցում, սակայն գերմանական թիմը «Սանտյագո Բեռնաբեուում» բավականին տպավորիչ խաղ ցուցադրեց, հաղթեց 4:3 հաշվով ու այդուհանդերձ դուրս մնաց պայքարից: 

20-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց Ֆուքսը, սակայն ընդամենը 5 րոպե անց Կրիշտիանու Ռոնալդուն վերականգնեց հաշվի հավասարությունը: Նախքան ընդմիջման գնալը թիմերը մեկական գնդակ էլ փոխանակեցին. նախ 40-րդ րոպեին աչքի ընկավ Կլաս-Յան Հունտելարը, ապա կրկին 5 րոպե անց Ռոնալդուն հաշիվը դարձրեց 2:2: 

Երկրորդ խաղակեսի մեկնարկում` 53-րդ րոպեին, Կարիմ Բենզեման առաջ մղեց դաշտի տերերին, սակայն խաղի մնացած ժամանակահատվածում «Շալկե 04»-ին հաջողվեց 2 գնդակ խփել. 57-րդ րոպեին Սանեն վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 84-րդ րոպին Հունտելարը ձևակերպեց վերջնական հաշիվը:

 

ՌԵԱԼ Մ. ՇԱԼԿԵ

3-4 (2-2)

MC

0-1՝ Քրիստիան Ֆուքս 20՛, 1-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 25՛, 1-2՝ Կլաս Յան Հունտելաար 40՛, 2-2՝ Կրիշտիանու Ռոնալդու 45՛, 3-2՝ Քարիմ Բենզեմա 53՛, 3-3՝ Լերոյ Սանե 57՛, 3-4՝ Կլաս Յան Հունտելաար 84՛

 

ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 3.Պեպե, 5.Ֆաբիու Կոենտրան (12.Մարսելո, 58), 17.Ալվարո Արբելոա (18.Նաչո, 83), 6.Սամի Խեդիրա (19.Լուկա Մոդրիչ, 58), 8.Տոնի Կրոոս, 11.Գարեթ Բեյլ, 23.Իսկո, 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա

ՇԱԼԿԵ. 40.Տիմոն Վելնրոյթեր, 4.Բենեդիկտ Հովեդես, 23.Քրիստիան Ֆուքս, 31.Մատիյա Նաստասիչ, 32.Ժոել Մատիպ, 7.Մաքս Մայեր, 12.Մարկո Հոգեր (8.Լեոն Գորեցկա, 57), 27.Տրանկիլյո Բարնետա (22.Ացուտո Ուտիդա, 81), 33.Ռոման Նոյշտադեր, 13.Էրիկ Շուպո-Մոտինգ (19.Լերոյ Սանե, 29), 25.Կլաս Յան Հունտելաար

Զգուշացում՝ Կրիշտիանու Ռոնալդու 31՛ (Ռ), Ֆաբիու Կոենտրան 55՛ (Ռ), Քրիստիան Ֆուքս 90՛ (Շ)
Մրցավար՝ Դամիր Սկոմինա (Սլովենիա)

 

51

ԳՆԴԱԿԻ %

49

14 (9)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

19 (10)

4

ՏՈՒԳԱՆՔ

7

5

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘ՉԼ․«Պորտու» – «Բազել» 4-0․ Պորտուգալական ակումբը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Vozpopuli. Զիդանն ամռանը կփոխարինի Անչելոտիին’