Չեմպիոնների լիգայում մեկնարկեց խմբային մրցաշարի երրորդ տուրը։
Իտալիայի գավաթակիր, ՉԼ-ի նախորդ մրցաշարի եզրափակիչի մասնակից Միլանի «Ինտերը» D խմբում հյուրընկալեց ավստրիական «Զալցբուրգին» և հաղթեց 2-1 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանն իտալական ակումբի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց ընդմիջմանը։
«Ինտերը» վաստակեց 7 միավոր և առաջին տեղում է։ «Զալցբուրգը» 3 միավորով երրորդ տեղում է։
A խմբում Մյունխենի «Բավարիան» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթեց թուրքական «Գալաթասարային»։ Գերմանական ակումբի գոլերը խփեցին Կինգսլի Կոմանը, Հարի Քեյնը և Ջամալ Մուսիալան։
«Բավարիան» 9 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Գալաթասարայը» 4 միավորով երկրորդ տեղում է։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երրորդ տուր
A խումբ
«Գալաթասարայ» (Թուրքիա) – «Բավարիա» (Գերմանիա)` 1-3 (տեսանյութ)
Մաուրո Իկարդի, 30 — Կինգսլի Կոման, 8, Հարի Քեյն, 73, Ջամալ Մուսիալա, 79
D խումբ
«Ինտեր» (Իտալիա) — «Զալցբուրգ» (Ավստրիա)՝ 2-1 (տեսանյութ)
Ալեքսիս Սանչես, 19, Հաքան Չալհանօղլու, 64 — Օսկար Գլուխ, 57