Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում ավարտվեց չորրորդ տուրը։
A խմբում Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլը» Շոտլանդիայում 7:1 հաշվով պարտության մատնեց «Գլազգո Ռեյնջերսին» եւ 9 միավորով երկրորդ տեղում է։
Առաջատարը իտալական «Նապոլին» է, որը 4:2 հաշվով պարտության էր մատնել Նիդեռլանդների չեմպիոն «Այաքսին» եւ ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիր՝ 12 միավոր։
B խմբում պորտուգալական «Պորտուն» Գերմանիայում 3:0 հաղթեց Լեւերկուզենի «Բայերին» եւ 6 միավորով բարձրացավ երկրորդ տեղ։ Առաջին տեղում է բելգիական «Բրյուգեն», որը 0:0 հաշվով էր ավարտել հանդիպումը Մադրիդի «Աթլետիկոյի» հետ։
C խմբում Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան» 4:2 հաշվով հաղթեց չեխական «Վիկտորիա Պլզենին» եւ 12 միավորով առաջին տեղում է՝ նվաճելով փլեյ-օֆֆի ուղեգիր։
Երկրորդ տեղում է Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերը», որը արտագնա խաղում 3:3 հաշվով ոչ ոքի խաղաց Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» հետ։ Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։
«Ինտերն» ունի 7 միավոր։ «Բարսելոնան» 4 միավորով երրորդն է։
D խմբում «Տոտենհեմը» 3:2 հաշվով պարտության մատնեց Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» եւ 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։
Չեմպիոնների լիգա, չորրորդ տուր
A խումբ
«Գլազգո Ռեյնջերս» — «Լիվերպուլ»՝ 1:7 (տեսանյութ)
Սքոթ Էրֆիլդ, 17 — Ռոբերտո Ֆիրմինո, 24, 55, Դարվին Նունիես, 66, Մոհամեդ Սալահ, 76, 80, 81, Հարվի Էլիոթ, 87
«Նապոլի» — «Այաքս»՝ 4:2 (տեսանյութ)
Իրվին Լոսանո, 4, Ջակոմո Ռասպադորի, 16, Խվիչա Կվարացխելիա, 62, 11մ, Վիկտոր Օսիմեն, 90 — Դավի Կլասեն, 49, Սթիվեն Բերգվեյն, 83, 11մ
Մրցաշարային դրություն․ «Նապոլի»՝ 12 միավոր, «Լիվերպուլ»՝ 9, «Այաքս»՝ 3, «Գլազգո Ռեյնջերս»՝ 0:
B խումբ
«Բայեր» — «Պորտու»՝ 0:3
Վենդերսոն Գալենո, 6, Մեհդի Թարեմի 53, 11մ, 64, 11մ
«Աթլետիկո Մադրիդ» — «Բրյուգե»՝ 0:0
Հեռացում՝ Կամալ Սովա («Բրյուգե»), 82, երկրորդ դեղին քարտ
Մրցաշարային դրություն․ «Բրյուգե»՝ 10 միավոր, «Պորտու»՝ 6, «Աթլետիկո»՝ 4, «Բայեր»՝ 3, ։
C խումբ
«Բարսելոնա» — «Ինտեր»՝ 3:3 (տեսանյութ)
Ուսման Դեմբելե, 40, Ռոբերտ Լեւանդովսկի, 82, 90+2 — Նիկոլո Բարելա, 50, Լաուտարո Մարտինես, 63, Ռոբին Գոսենս, 89
«Վիկտորիա Պլզեն» — «Բավարիա»՝ 2:4
Ադամ Վլկանովա, 62, Յան Կլիմենտ, 75 — Սադիո Մանե, 10, Թոմաս Մյուլեր, 14, Լեոն Գորեցկա, 25, 35
Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 12 միավոր, «Ինտեր»՝ 7, «Բարսելոնա»՝ 4, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։
D խումբ
«Տոտենհեմ» — «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»՝ 3:2
Սոն Հին Մին, 20, 36, Հարի Քեյն, 28, 11մ — Դաիտի Կամադա, 14, Ֆարիդ Ալիդու, 87
Հեռացում՝ Տուտա («Այնտրախտ»), 60, երկրորդ դեղին քարտ
«Սպորտինգ» — «Մարսել»՝ 0:2
Մատեո Գենդուզի, 20, 11մ, Ալեքսիս Սանչես, 30
Հեռացումներ՝ Ռիկարդու Էսգայու («Սպորտինգ»), 19, երկրորդ դեղին քարտ, Պեդրու Գոնսալվեշ («Սպորտինգ»), 61, երկրորդ դեղին քարտ
Մրցաշարային դրություն․ «Տոտենհեմ»՝ 7 միավոր, «Մարսել»՝ 6, «Սպորտինգ»՝ 6, «Այնտրախտ»՝ 4։