‘
Դորտմունդի «Բորուսիա»-ն Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել ԱՊՕԷԼ-ին (1:1):
Դորտմունդյան ակումբն իր պատմության ընթացքում առաջին անգամ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 4 խաղից հետո ոչ մի հաղթանակ չունի։
Հիշեցնենք՝ Բոշի թիմը պարտվել է «Ռեալ»-ին և «Տոտենհեմ»-ին, 2 անգամ էլ ոչ-ոքի է խաղացել ԱՊՕԷԼ-ի հետ (2 միավոր)։
‘