Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում խմբային փուլի վերջին տուրի հանդիպումներն անցկացրին A, B, C եւ D խմբերում ընդգրկված թիմերը։
A խմբում 1/8 եզրափակիչի ուղեգրերը նվաճած «Լիվերպուլն» ու «Նապոլին» հանդիպեցին Անգլիայում։ 2:0 հաշվով հաղթեց գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը։
Խմբում առաջին տեղը գրավեց «Նապոլին», որը վաստակեց 15 միավոր։ «Լիվերպուլը» նույնքան միավորով երկրորդն է։
Երրորդ տեղը գրավեց եւ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր նվաճեց Ամստերդամի «Այաքսը», որը 3:1 հաշվով հաղթեց շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսին» եւ վաստակեց 6 միավոր։ «Գլազգո Ռեյնջերսը» 6 պարտություն կրեց։
B խմբում պորտուգալական «Պորտուն» տանը մրցեց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ եւ առավելության հասավ 2:1 հաշվով։
«Պորտուն» 12 միավորով գրավեց առաջին տեղը։ 1/8 եզրափակիչի ուղեգիրը պորտուգալական թիմը նվաճել էր նախավերջին տուրում։
«Աթլետիկոն» 5 միավորով գրավեց վերջին տեղը եւ ավարտեց պայքարը եվրագավաթներում։ Երրորդ տեղը նույնքան միավորով գրավեց եւ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակիչի ուղեգիր նվաճեց գերմանական «Բայերը», որը Լեւերկուզենում ընդունեց բելգիական «Բրյուգեին» եւ պայքարն ավարտեց ոչ ոքի՝ 0:0: «Բրյուգեն» նախորդ տուրում էր ապահովել 1/8 եզրափակիչի ուղեգիր։
C խմբում 6-րդ հաղթանակը տարավ Մյունխենի «Բավարիան»։ Գերմանիայի չեմպիոններն ընդունեցին Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերին» եւ առավելության հասան 2:0 հաշվով։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ինտերի» պահեստայինների թվում էր եւ փոխարինման դուրս եկավ 60-րդ րոպեին։ Երկու թիմերն էլ նախորդ տուրում ապահովել էին տեղը փլեյ-օֆֆում։ «Ինտերը» խմբային փուլն ավարտեց 10 միավորով։
Խմբի մյուս խաղում «Բարսելոնան» հյուրընկալվեց չեխական «Վիկտորիա Պլզենին» եւ հաղթեց 4:2 հաշվով։ Կատալոնական թիմը 7 միավորով երրորդն է եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։
D խմբում Լոնդոնի «Տոտենհեմը» 2:1 հաշվով հաղթեց ֆրանսիական «Մարսելին» եւ 11 միավորով զբաղեցրեց առաջին տեղը։ Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» 2:1 հաշվով պարտության մատնեց պորտուգալական «Սպորտինգին» եւ 10 միավորով գրավեց երկրորդ տեղը՝ նվաճելով երկրորդ ուղեգիրը։ «Սպորտինգը» հանդես կգա Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։
Չեմպիոնների լիգա, 6-րդ տուր
A խումբ
«Լիվերպուլ» — «Նապոլի»` 2:0 (տեսանյութ)
Մոհամեդ Սալահ, 86, Դարվին Նունիես, 90+8
«Գլազգո Ռեյնջերս» — «Այաքս»` 1:3
Ջեյմս Տավերնիե, 86 — Սթիվեն Բերգեյս, 4, Մոհամեդ Կուդուս, 29, Ֆրանսիշկու Կոնսեսայո, 89
Մրցաշարային դրություն․ «Նապոլի»՝ 15 միավոր, «Լիվերպուլ»՝ 15, «Այաքս»՝ 6, «Գլազգո Ռեյնջերս»՝ 0:
B խումբ
«Պորտու» — «Աթլետիկո Մադրիդ»՝ 2:1 (տեսանյութ)
Մեհդի Թարեմի, 5, Ստեֆեն Էուստակիու, 24 — Իվան Մարկանո, 90+5, ինքնագոլ
«Բայեր» — «Բրյուգե»՝ 0:0
Մրցաշարային դրություն․ «Պորտու»՝ 12 միավոր, «Բրյուգե»՝ 11, «Բայեր»՝ 5, «Աթլետիկո»՝ 5։
C խումբ
«Բավարիա» — «Ինտեր»՝ 2:0 (տեսանյութ)
Բենժամեն Պավար, 32, Էրիկ Շուպո-Մոտինգ, 72
«Վիկտորիա Պլզեն» — «Բարսելոնա»՝ 2:4 (տեսանյութ)
Թոմաշ Հորի, 51, 11մ, 63 — Մարկոս Ալոնսո, 6, Ֆերան Տորես, 44, 54, Պաբլո Տորե, 75
Մրցաշարային դրություն․ «Բավարիա»՝ 18 միավոր, «Ինտեր»՝ 10, «Բարսելոնա»՝ 7, «Վիկտորիա Պլզեն»՝ 0։
D խումբ
«Մարսել» — «Տոտենհեմ»` 1:2 (տեսանյութ)
Շանսել Մբեմբա, 45+2 — Կլեման Լանգել, 54, Պիեր-Էմիլ Հոյբերգ, 90+5
«Սպորտինգ» — «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»` 1:2
Արթուր Գոմես, 39 — Դաիտի Կամադա, 62, 11մ, Ռանդալ Կոլո Մուանի, 72
Մրցաշարային դրություն․ «Տոտենհեմ»՝ 11, «Այնտրախտ»՝ 10 միավոր, «Սպորտինգ»՝ 7, «Մարսել»՝ 6։