‘
Մրցաշարի նորեկ «Լեսթերն» արտագնա խաղում 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրյուգեի» դարպասը․ «աղվեսներից» Ռիյադ Մարեզը դուբլ ձևակերպեց, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարկ Օլբրայտոնը։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Պորտուն» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Կոպենհագենի» հետ․ դաշտի տերերից աչքի ընկավ կիսապաշտպան Օտավիոն, հյուրերից՝ Անդրեաս Կորնելիուսը։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, առաջին տուր
G խումբ
«Բրյուգե» — «Լեսթեր»՝ 0։3
Գոլերը՝ Օլբրայտոն 5՛, Մարեզ 29՛, 61՛/11-մետրանոց
«Պորտու» — «Կոպենհագեն»՝ 1։1
Գոլերը՝ Օտավիո 13՛ — Կորնելիուս 52՛
Հեռացում՝ Գրեգուշ 66՛
‘