‘
Մադրիդի «Ռեալը» Թուրինում Չեմպիոնների լիգայի մրցաշարի ընթացիկ խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում պարտվեց Թուրինի «Յուվենտուսին»:
«Յուվենտուս Ստեդիումում» կայացած խաղի սկզբում դաշտի տերերը շատ ակտիվ էին և Իկեր Կասիլյասի դարպասի մոտ վտանգավոր պահեր էին ստեղծում: Ակտիվությունը տվեց իր արդյունքը. 8-րդ րոպեին «Ռեալի» նախկին հարձակվող Ալվարո Մորատան առաջ մղեց դաշտի տերերին:
Խաղակեսի միջնամասում «Յուվենտուսի» ոգևորությունն աստիճանաբար մարեց, իսկ «սերուցքայինները» սկսեցին Ջանլուիջի Բուֆֆոնին անհանգստացնող գրոհներ կազմակերպել: Երկրպագուները «Ռեալի» գոլին շատ չսպասեցին. 27-րդ րոպեին Քրիստիանո Ռոնալդուն վերականգնեց հաշվի հավասարությունը: Թիմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում:
Թվում էր` երկրորդ կեսում մադրիդցիները պետք է ցույց տային իրենց կարգը, սակայն խաղակեսի մեկնարկում գոլ բաց թողեցին: 56-րդ րոպեին Դանիել Կարվախալը սեփական տուգանային հրապարակում խախտեց կանոնները Կարլոս Տևեսի նկատմամբ, և հանդիպման գլխավոր մրցավար Մարտին Ատկինսոնն Իկեր Կասիլյասի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց հենց Տևեսը:
Այդ գոլից քիչ անց թուրինցիները փոխեցին տակտիկան՝ անցնելով 5 պաշտպաններով սխեմային: Վերջնամասում «Ռեալի» գրոհները վտանգավոր չէին ստացվում, իսկ «Յուվենտուսն», աչքի ընկնելով գրագետ պաշտպանությամբ, խաղում էր հակագրոհներով եւ կարողացավ պահպանել հաղթական հաշիվը:
Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է մայիսի 13-ին, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում:
|
ՅՈՒՎԵՆՏՈՒՍ – ՌԵԱԼ Մ. |
2-1 (1-1) |
|
|
1-0՝ Ալվարո Մորատա 8՛, 1-1՝ Կրիշտիանու Ռոնալդու 27՛, 2-1՝ Կառլոս Տեվես 58՛ (11մ) |
||
|
ՅՈՒՎԵՆՏՈՒՍ. 1.Ջանլուիջի Բուֆոն, 3.Ջորջիո Կյելինի, 19.Լեոնարդո Բոնուչի, 26.Շտեֆան Լիխշտայներ, 33.Պատրիս Էվրա, 8.Կլաուդիո Մարկիզիո, 21.Անդրեա Պիռլո, 23.Արթուրո Վիդալ, 27.Ստեֆանո Ստուրարո (15.Անդրեա Բարցալյի, 64), 9.Ալվարո Մորատա (14.Ֆերնանդո Լյորենտե, 78), 10.Կառլոս Տեվես (37.Ռոբերտո Պերեյրա, 86) |
|
ՌԵԱԼ Մ.. 1.Իկեր Կասիլյաս, 2.Ռաֆայել Վարան, 3.Պեպե, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 15.Դանիել Կարվախալ, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես, 11.Գարեթ Բեյլ (20.Խեսե, 86), 23.Իսկո (14.Խավյեր Էրնանդես, 63), 7.Կրիշտիանու Ռոնալդու |
|
Զգուշացում՝ Լեոնարդո Բոնուչի 5՛ (Յ), Կառլոս Տեվես 46՛ (Յ), Արթուրո Վիդալ 56՛ (Յ), Ջորջիո Կյելինի 90՛ (Յ), Մարսելո 57՛ (Ռ), Դանիել Կարվախալ 75՛ (Ռ), Խամես Ռոդրիգես 85՛ (Ռ) |
|
47 |
ԳՆԴԱԿԻ % |
53 |
|
12 (6) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
12 (3) |
|
18 |
ՏՈՒԳԱՆՔ |
13 |
|
1 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
5 |
|
3 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
1 |
‘