Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի «Ինտեր» — «Միլան» հանդիպման լավագույն խաղացող, հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Հայ ֆուտբոլիստը շնորհակալություն է հայտնել թիմակիցներին եւ երկրպագուներին աջակցության համար։
«Ինտերը» հաղթել էր 2:0 հաշվով, Մխիթարյանը 11-րդ րոպեին խփել էր իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմի երկրորդ գոլը։ Խաղի հաշիվը 8-րդ րոպեին բացել էր բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն։ Մխիթարյանը փոխարինվել էր 65-րդ րոպեին։
Պատասխան հանդիպումը տեղի կունենա մայիսի 16-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 23:00-ին։
Չեմպիոնների լիգա, կիսաեզրափակիչ, առաջին հանդիպում
«Միլան» — «Ինտեր»՝ 0:2 (տեսանյութ)
Էդին Ջեկո, 8, Հենրիխ Մխիթարյան, 11