‘
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի արդյունքներով հայտնի դարձան փլեյ-օֆֆ փուլի առաջին մասնակիցները. B խմբից պայքարը շարունակելու հնարավորություն ստացան «Պարի Սեն Ժերմենը» և «Բավարիան»։
Չորրորդ տուրում փարիզյան թիմը 5։0 հաշվով ջախջախեց «Անդերլեխտին»․ մեկական գոլով աչքի ընկան Մարկո Վերատին և Նեյմարը, հեթ-տրիկի հեղինակ դարձավ Լեյվին Կուրզավան։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Բավարիան» 2։1 հաշվով առավելության հասավ «Սելտիկի» նկատմամբ։ Մյունխենցիներից աչքի ընկան Կինգսլի Կոմանը և Խավի Մարտինեսը, իսկ «Սելտիկի» գոլը խփեց Կալում Մակգրեգորը։
Չորրորդ տուրից հետո «Պարի Սեն Ժերմենը» 12 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը, «Բավարիան» ունի 9 միավոր, «Սելտիկը»՝ 3, իսկ «Անդերլեխտը» միավոր չի վաստակել։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր
B խումբ
«Պարի Սեն Ժերմեն» — «Անդերլեխտ»՝ 5։0
Գոլերը՝ Վերատի 30՛, Նեյմար 45+4՛, Կուրզավա 52՛, 72՛, 78՛
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
«Սելտիկ» — «Բավարիա»՝ 1։2
Գոլերը՝ Մակգրեգոր 74՛ — Կոման 22՛, Մարտինես 77՛
Տեսանյութը ներկայացված է այս հղմամբ։
‘