‘ՉԼ․ «Պորտուն» հաղթեց «Ռոմային», «Մոնակոն»՝ «Վիլյառեալին» (տեսանյութ)’

1641

Որակավորման վերջին՝ չորրորդ փուլի խաղերի արդյունքներով պայքարը շարունակելու հնարավորություն ստացան «Պորտուն», «Մոնակոն», «Լուդոգորեցը», «Սելթիկը», «Լեգիան»։

«Պորտուն» սեփական հարկի տակ ոչ-ոքի էր խաղացել «Ռոմայի» հետ, իսկ պատասխան խաղում, ունենալով թվային առավելություն, 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։ Հանդիպման 39-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց Դանիելե դե Ռոսսին, 50-րդ րոպեին՝ Էմերսոն Պալմերին։ 

«Մոնակոն» երկու խաղում էլ հաղթեց «Վիլյառեալին»․ Իսպանիայում «Մոնակոն» առավելության էր հասել 2։1 հաշվով, իսկ սեփական հարկի տակ 1 անպատասխան գնդակ խփեց։ «Լեգիան» առաջին խաղում 2։0 հաշվով հաղթանակ էր տոնել «Դանդոլկի» նկատմամբ, իսկ պատասխան խաղում ոչ-ոքի խաղաց՝ 1։1։ 

 

«Վիկտորիան» առաջին խաղում 0։2 հաշվով «Լուդոգորեցին» պարտվելուց հետո պատասխան խաղում չկարողացավ բեկել դիմակայության ընթացքը․ թիմերը ոչ-ոքի խաղացին՝ խփելով երկուական գնդակ։ «Սելթիկը» սեփական հարկի տակ 5։2 հաշվով հաղթել էր «Հապոել Բեր Շևային», իսկ պատասխան խաղում 0։2 հաշվով պարտություն կրեց, որը, սակայն, վճռորոշ նշանակություն չունեցավ։

 

Հավելենք, որ օգոստոսի 24-ին կայանալու են որակավորման փուլի մյուս 5 զույգերի պատասխան խաղերը, որոնց արդյունքներով հայտնի կդառնան Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի վերջին մասնակիցները։ Այս փուլից դուրս մնացած թիմերը պայքարը կշարունակեն Եվրոպա լիգայի խմբային փուլում։

Չեմպիոնների լիգա, որակավորման չորրորդ փուլ, պատասխան խաղ

«Ռոմա» — «Պորտու»՝ 0։3, ընդհանուր՝ 1։4
Գոլերը՝ Ֆելիպե 8՛, Լայուն 73՛, Կորոնա 75՛
Հեռացումներ՝ դե Ռոսսի 39՛, Էմերսոն 50՛

«Լեգիա» — «Դանդոլկ»՝ 1։1, ընդհանուր՝ 3։1
Գոլերը՝ Կուխարչիկ 90+2՛ Բենսոն 19՛
Հեռացում՝ Գլոուշեկ 67՛

«Մոնակո» — «Վիլյառեալ»՝ 1։0, ընդհանուր՝ 3։1
Գոլը՝ Ֆաբինյո 90+1՛ / 11-մետրանոց

Նախորդ հոդվածը‘Անկախությունը խելքի գործ է. Արամ Մանուկյան. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» փոխարինող է գտել Կլաուդիո Բրավոյին’