‘ՉԼ․ «ՊՍԺ» – «Բարսելոնա»՝ 1:3 (տեսանյութ)’

992

Մրցաշարի 1/4 եզրափակիչ փուլի առաջին խաղում կատալոնական թիմը Փարիզում առավելության հասավ «Պարի Սեն Ժերմենի» նկատմամբ: «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած հանդիպման առաջին կեսում դաշտի տերերը խաղում էին հակագրոհներով` մեծ ուշադրություն դարձնելով պաշտպանությանը: Փարիզյան թիմի պաշտպանությունը բավականին լավ հանդես եկավ` չհաշված Մեսսիի և Նեյմարի հիանալի համագործակցությունը, որի արդյունքում 18-րդ րոպեին բրազիալցին առաջ մղեց հյուրերին:

Երկրորդ կեսում պատկերն էականորեն չփոխվեց, սակայն «Պարի Սեն Ժերմենի» ֆուտբոլիստները չկարողացան բեկել խաղի ընթացքը, իսկ «Բարսելոնային» հաջողվեց ևս երկու գոլ խփել: Սալվատորե Սիրիգուի պաշտպանած երկու գնդակ ուղարկեց Լուիս Սուարեսը, և միայն հանդիպման վերջնամասում` 82-րդ րոպեին, «ՊՍԺ»-ին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը. վերջնական հաշիվը ձևակերպեց Գրիգորի վան դեր Վիլը: Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 21-ին:

 

ՊՍԺԲԱՐՍԵԼՈՆԱ

1-3 (0-1)

MC

 

0-1՝ Նեյմար 18՛, 0-2՝ Լուիս Սուարես 67՛, 0-3՝ Լուիս Սուարես 79՛, 1-3՝ Գրեգորի Վան դեր Վիլ 82՛

 

ՊՍԺ. 30.Սալվատորե Սիրիգու, 2.Տիագու Սիլվա (32.Դավիդ Լուիզ, 21), 5.Մարկինյոս, 17.Մաքսվել, 23.Գրեգորի Վան դեր Վիլ, 4.Յոհան Կաբայ, 14.Բլեզ Մատուիդի, 25.Ադրիեն Ռաբիո (7.Լուկաս, 65), 27.Խավյեր Պաստորե, 9.Էդինսոն Կավանի, 22.Էսեկիել Լավեսի

ԲԱՐՍԵԼՈՆԱ. 1.Մարկ-Անդրե տեր Շտեգեն, 2.Մարտին Մոնտոյա (21.Ադրիանո, 80), 3.Խերարդ Պիկե, 14.Խավյեր Մասկերանո, 18.Խորդի Ալբա, 4.Իվան Ռակիտիչ (24.Ժերեմի Մատյո, 74), 5.Սերխիո Բուսկետս, 8.Անդրես Ինյեստա (6.Չավի, 53), 9.Լուիս Սուարես, 10.Լիոնել Մեսսի, 11.Նեյմար

 

Զգուշացում՝ Յոհան Կաբայ 37՛ (Պ), Խերարդ Պիկե 32՛ (Բ), Լիոնել Մեսսի 54՛ (Բ)
Մրցավար՝ Մարկ Կլատենբուրգ (Անգլիա)

 

38

ԳՆԴԱԿԻ %

62

9 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

11 (6)

10

ՏՈՒԳԱՆՔ

12

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

6

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը հանդիպել է «Հելսինկյան նախաձեռնություն-92» կոմիտեի համակարգողի հետ ‘
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Բավարիան» 3:1հաշվով պարտվեց «Պորտուին» (տեսանյութ) ‘