‘
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի առանցքային հանդիպումներից մեկը կայացավ Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում։ «Պարի Սեն Ժերմենը» հյուրընկալեց Մյունխենի «Բավարիային» և 3։0 հաշվով հաղթանակ տոնեց։
Արդեն 2-րդ րոպեին Նեյմարի փոխանցումից հետո հաշիվը բացեց Դանի Ալվեսը։ Խաղակեսի միջնամասում Կիլիան Մբապեի փոխանցումից հետո աչքի ընկավ Էդինսոն Կավանին, իսկ վերջնական հաշիվը 63-րդ րոպեին ձևակերպեց Նեյմարը։
B խմբի մյուս խաղում «Սելտիկը» 3։0 հաշվով հաղթեց «Անդերլեխտին»։ Այս տուրից հետո «Պարի Սեն Ժերմենը» 6 միավորով գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը, «Սելտիկը» և «Բավարիան» ունեն 3-ական միավոր, իսկ «Անդերլեխտը» միավոր չի վաստակել։
Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, երկրորդ տուր
B խումբ
«Պարի Սեն Ժերմեն» — «Բավարիա»՝ 3։0
Գոլերը՝ Ալվես 2՛, Կավանի 31՛, Նեյմար 63՛
‘