‘ՉԼ․ «Տոտենհեմ» — «Ռեալ»՝ 3։1, «Բորուսիան» խաղաղ ելք կնքեց (տեսանյութ)’

1991

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալն» ընթացիկ խաղարկության խմբային փուլի չորրորդ տուրում հյուրընկալվեց «Տոտենհեմին» և պարտվեց․ Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով։

Մաուրիսիո Պոչետինոյի սաները բավականին ակտիվ սկսեցին հանդիպումը, և խաղակեսի միջնամասում բացեցին հաշիվը․ 27-րդ րոպեին Կիրան Տրիպյերի փոխանցումից հետո աչքի ընկավ Դելե Ալին։ Երկրորդ կեսի մեկնարկում՝ 56-րդ րոպեին, Ալին երկրորդ գնդակն ուղարկեց Կիկո Կասիլյայի պաշտպանած դարպասը, իսկ 9 րոպե անց գոլի հեղինակ դարձավ Կրիստիան Էրիկսենը։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում «սերուցքայինները» կարողացան միայն մեկ գոլ խփել․ 80-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Կրիշտիանու Ռոնալդուն։

 

H խմբի մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» չկարողացավ հաղթել ԱՊՕԵԼ-ին․ հանդիպումն ավարտվեց 1։1 հաշվով։ Դորտմունդցիներից գոլի հեղինակ դարձավ Ռաֆայել Գերեյրուն, իսկ ԱՊՕԵԼ-ից հաշիվը հավասարեցրեց Պոտեն։

Այս հանդիպումներից հետո «Տոտենհեմը» 10 միավորով գլխավորում է H խմբի մրցաշարային աղյուսակը, «Ռեալն» ունի 7 միավոր, իսկ «Բորուսսիան» և ԱՊՕԵԼ-ը՝ 2-ական։

 Չեմպիոնների լիգա, խմբային փուլ, չորրորդ տուր

H խումբ

«Տոտենհեմ» — «Ռեալ»՝ 3։1
Գոլերը՝ Ալի 27՛, 56՛, Էրիկսեն 65՛ — Ռոնալդու 80՛

Նախորդ հոդվածը‘«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Նապոլիին», «Շախտյորը» նույնպես կարող է դուրս գալ հաջորդ փուլ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Շախմատ. Հայաստանի տղամարդկանց ընտրանին ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հավաքականի հետ’