ՉԼ․ «Փյունիկը» երկրորդ խաղում էլ պարտվեց «Ցրվենա Զվեզդային» եւ պայքարը կշարունակի ԵԼ-ում

127

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում ընդունեց Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» եւ պարտություն կրեց 0:2 հաշվով։

Աչքի ընկան գաբոնցի կիսապաշտպան Գելոր Կանգան եւ սերբ հարձակվող Միլան Պավկովը։

Առաջին խաղում «Փյունիկը» Բելգրադում պարտվել էր 0:5 հաշվով։

«Փյունիկը» պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆում եւ կմրցի Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում «Վիկտորիա Պլզենի» (Չեխիա) արգելքը չհաղթահարած «Շերիֆ Տիրասպոլի» (Մոլդովա) հետ։

Եվրոպայի լիգայի որակավորման փուլի փլեյ-օֆֆի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 18-ին եւ 25-ին։

Չեմպիոնների լիգա, որակավորման երրորդ փուլ, պատասխան հանդիպում

«Փյունիկ»  — «Ցրվենա Զվեզդա»՝ 0:2 (0:5)

Գելոր Կանգա,  44, 11մ, Միլան Պավկով, 60

Չիրացրած 11մ՝ Ալեքսանդր Կատայի («Ցրվենա Զվեզդա») 30, 11

Նախորդ հոդվածըՏիգրան Պասկեւիչյան. Ինչպես էր կառուցվում միացումը. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածը«Ինտերի» հարձակվողը կտեղափոխվի «Սասուոլո»