‘
Մյունխենի «Բավարիան» նվաճեց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի ուղեգիր՝ ոչ մի հնարավորություն չտալով պորտուգալական «Պորտուին», որին քառորդ եզրափակիչի առաջին խաղում պարտվել էր 1:3 հաշվով:
Մյունխենում կայացած պատասխան մրցավեճում պայքար գրեթե չեղավ: Գերմանիայի չեմպիոնը հաղթեց 6:1 հաշվով: «Բավարիան» դարձավ առաջին ակումբը, որը Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում 5 գոլ խփեց մեկ խաղակեսում:
Մյունխենցիները հսկայական առավելություն ունեին մեկնարկից, իսկ հյուրերը ճնշմանը երկար չդիմացան: 14-րդ րոպեին իսպանացի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան բացեց հաշիվը՝ առաջ մղելով տանտերերին: Այս գոլից հետո ոչինչ չփոխվեց: «Բավարիան» շարունակում էր վերահսկել գնդակն ու գրոհել, իսկ խաղն անցնում էր «Պորտուի» կիսադաշտում: 22-րդ րոպեին գերմանացի պաշտպան Ժերոմ Բոատենգն անկյունայինի խաղարկման արդյունքում կրկնապատկեց հաշիվը: Պորտուգալացիները դեռ ուշքի չէին եկել տեղի ունեցածից, երբ գնդակը երրորդ անգամ հայտնվեց նրանց դարպասում: Խոսեպ Գվարդիոլայի թիմի գեղեցիկ կոմբինացիայում գերմանացի Թոմաս Մյուլերը կատարեց արտակարգ փոխանցում, իսկ լեհ հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին խփեց երրորդ գոլը: Կարծես անզգայացած «Պորտուն» անօգնական տեսք ուներ առաջին խաղակեսում, իսկ գերմանացիներն աչքի ընկան եւս 2 անգամ: Մյուլերը գոլի հեղինակ դարձավ անդրադարձի օգնությամբ, իսկ Լեւանդովսկին դուբլ ձեւակերպեց 40-րդ րոպեին:
Ընդմիջումից հետո «Բավարիան» այլեւս չէր կիրառում իր հզոր պրեսինգը եւ թույլ էր տալիս խաղալ «Պորտուին», որը երկար ժամանակ չէր կարողանում ստեղծել գոլային պահեր, բայց 74-րդ րոպեին կրճատեց հաշիվը: Կոլումբացի հարձակվող Ջեքսոն Մարտինեսի գոլից հետո հյուրերն ավելի ակտիվացան, սակայն իսպանացի կիսապաշտպան Խաբի Ալոնսոն 88-րդ րոպեին խփեց տանտերերի 6-րդ գոլը՝ վերջակետ դնելով խաղին:
|
ԲԱՎԱՐԻԱ – ՊՈՐՏՈՒ |
6-1 (5-0) |
|
|
1-0՝ Տիագու Ալկանտարա 14՛, 2-0՝ Ջերոմ Բոատենգ 22՛, 3-0՝ Ռոբերտ Լեվանդովսկի 27՛, 4-0՝ Թոմաս Մյուլեր 36՛, 5-0՝ Ռոբերտ Լեվանդովսկի 40՛, 5-1՝ Ջեքսոն Մարտինես 73՛, 6-1՝ Չաբի Ալոնսո 88՛ |
||
|
ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 13.Ռաֆինյա (20.Սեբաստյան Ռոդե, 72), 17.Ջերոմ Բոատենգ, 18.Խուան Բեռնատ, 21.Ֆիլիպ Լամ, 28.Հոլգեր Բադշտուբեր, 3.Չաբի Ալոնսո, 6.Տիագու Ալկանտարա (4.Դանթե, 90), 19.Մարիո Գյոտցե (30.Միտչել Վայզեր, 86), 9.Ռոբերտ Լեվանդովսկի, 25.Թոմաս Մյուլեր |
|
ՊՈՐՏՈՒ. 12.Ֆաբիանու, 3.Բրունո Մարտինս Ինդի, 4.Մայկոն, 5.Իվան Մարկանո, 13.Դիեգո Ռեյես (24.Ռիկարդու, 33), 6.Կազեմիրո, 8.Յասին Բրահիմի (15.Էվանդրո Գոեբալ, 67), 16.Էկտոր Էրերա, 30.Օլիվեր Տորես, 7.Ռիկարդու Կուարեժմա (36.Ռուբեն Նեւեշ, 46), 9.Ջեքսոն Մարտինես |
|
Զգուշացում՝ Հոլգեր Բադշտուբեր 42՛ (Բ), Էկտոր Էրերա 34՛ (Պ), Ջեքսոն Մարտինես 38՛ (Պ), Ռիկարդու 65՛ (Պ), Իվան Մարկանո 71՛ (Պ) |
|
53 |
ԳՆԴԱԿԻ % |
47 |
|
21 (9) |
ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) |
2 (1) |
|
19 |
ՏՈՒԳԱՆՔ |
19 |
|
4 |
ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ |
1 |
|
0 |
ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ |
1 |
‘