‘
Մեկնարկեց Չեմպիոնների լիգայի 2016-17թթ․ խաղարկության որակավորման առաջին փուլը։
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության չեմպիոն «Ալաշկերտն» արտագնա խաղում չկարողացավ հաղթել Անդորրայի չեմպիոն «Սանտա Կոլոմային»․ «Էստադո Կոմունալ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0։0 հաշվով։ Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 5-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, մեկնարկը՝ ժամը 19:00-ին:
Հիշեցնենք, որ «Սանտա Կոլոման» Չեմպիոնների լիգայի 2014-15թթ․ խաղարկությունում եղել է «Բանանցի» մրցակիցը և պայքարից դուրս է թողել վերջինիս: «Սանտա Կոլոմայի» արգելքը հաղթահարելու դեպքում «Ալաշկերտը» մրցելու է Վրաստանի չեմպիոն Թբիլիսիի «Դինամոյի» հետ:
Չեմպիոնների լիգա, որակավորման փուլ, 1-ին խաղ
«Սանտա Կոլոմա» — «Ալաշկերտ»՝ 0։0:
‘