‘
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Ատլետիկո»-ն սեփական հարկի ներքո 2:0 հաշվով առավելության հասավ «Յուվենթուս»-ի նկատմամբ:
Առաջին խաղակեսն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքիով: Երկրորդ կեսի 78-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Խիմենեսը: 5 րոպե անց իր թիմի առավելությունը կրկնապատկեց Գոդինը:
«Ատլետիկո» — «Յուվենթուս»՝ 2:0
Զուգահեռ խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն մեծ դժվարությամբ կամային հաղթանակ տոնեց «Շալկե-04»-ի նկատմամբ:
Խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացել է Ագուերոն: 38-րդ րոպեին տանտերերի կազմում 11-մետրանոցից հաշիվը հավասարեցրել է Բենտալեբը: Առաջին կեսի վերջին րոպեին մրցավարը ևս մեկ 11-մետրանոց նշանակեց, իսկ Բենտալեբն իր հաշվին դուբլ գրանցեց: 68-րդ րոպեին «քաղաքայիններ»-ի կազմում կարմիր քարտ ստացավ Օտամենդին: 85-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Սանեն: Թվում էր, թե ամեն բան այսպես էլ կավարտվի, բայց 90-րդ րոպեին անգլիական գրանդին հաղթանակ պարգևեց Ստերլինգը:
«Շալկե-04» — «Ման. Սիթի»՝ 2:3
‘