‘ՉԼ. «Բավարիա»-ն արտագնա հաղթանակ տոնեց (տեսանյութ)’

3070

Չեմպիոնների լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Սևիլիան» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Մյունխենի «Բավարիային»: 

Հանդիպման հաշիվը 32-րդ րոպեին բացեց Պաբլո Սարաբիան: 37-րդ րոպեին Խեսուս Նավասը գնդակն ուղարկեց սեփական դարպասը: 68-րդ րոպեին «Բավարիայի» հաղթական գոլը խփեց Տիագո Ալկանտարան:

Նշենք, որ մրցող թիմերի միջև կայանալիք պատասխան հանդիպումն ապրիլի 11-ին է: 

«Սևիլիա»-«Բավարիա»` 1:2

Գոլերը` Սարաբիա (32) — Նավաս (37, ինքնագոլ), Ալկանտարա (68)

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Յուվենթուս» — «Ռեալ Մադրիդ»՝ 0:3. Մադրիդցիները գրեթե վճռեցին դիմակայության ելքը ‘
Հաջորդ հոդվածը‘Եվրոպական գրանդը պատրաստ է 200 միլիոն եվրո վճարել Սալահի տրանսֆերի դիմաց’