‘
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Բավարիան» հյուրնկալվել է «Բեշիկթաշին» ու 3:1 հաշվով հաղթանակ տոնել: Առաջին մրցավեճում Յուպ Հայնկեսի թիմը թուրքերին ջախջախել էր` 5:0:
Հյուրերը հաշիվը բացել են 18-րդ րոպեին, երբ Թոմաս Մյուլերի բարձրից փոխանցումը եզրափակել է Տյագո Ալկանտարան: Երկրորդ խաղակեսի մեկնարկից ընդամենը 26 վայրկյան անց հաշիվը կրկնապատկվել է: Ռաֆինյայի փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ է դարձել Գեկհան Գյոնյուլը:
Քիչ անց (59) Դավիդ Ալաբայի կոպիտ սխալից օգտվել է «Բեշիկթաշի» նորեկ Վագներ Լավը: Մյունխենցիների հաղթական վերջակետը դրել է փոխարինման մտած Սանդրո Վագները, ով եզրափակել է Ալաբայի փոխանցումը (84):
Այսպիսով, «Բավարիան» ընդհանուր դիմակայությունը հաղթել է 8:1 հաշվով ու դուրս եկել քառորդ եզրափակիչ:
«Բեշիկթաշ» — «Բավարիա»՝ 1:3
0:1՝ Տիագո (18′), 0:2` Գոնուլ (46′, ինքնագոլ), 1:2՝ Լով (59′), 1:3` Վագներ (84′)
‘