‘ՉԼ. «Բավարիա» – «Օլիմպիակոս»֙ 4-0, «Արսենալ» – «Դինամո Զագրեբ» 3-0 (տեսանյութ)’

671

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում Մյունխենի «Բավարիան» վստահ հաղթանակ տոնեց «Օլիմպիակոսի» նկատմամբ, իսկ Լոնդոնի «Արսենալը»` Զագրեբի «Դինամոյի»:

«Ալյանց Արենայում» կայացած խաղում դաշտի տերերը 4 անպատասխան գոլ խփեցին. մեկական անգամ աչքի ընկան Դուգլաս Կոստան, Ռոբերտ Լևանդովսկին, Թոմաս Մյուլլերը և Կոմանը: Նշենք, որ 52-րդ րոպեից Խոսեպ Գվարդիոլայի թիմը խաղում էր 10 հոգով. խաղադաշտից հեռացվել էր Հոլգեր Բատշտուբերը:  

Լոնդոնում կայացած խաղում «Արսենալը» 3 գոլ խփեց. Վենգերի սաներից Ալեքսիս Սանչեսը դուբլ ձևակերպեց, մեկ գոլ էլ խփեց Մեսութ Օզիլը:

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Պորտու» – «Դինամո Կիեվ»֙ 0-2,«Մակաբի Թել-Ավիվ» – «Չելսի»֙ 0-4 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Բայերը» ոչ-ոքի խաղաց «ԲԱՏԷ»-ի հետ (տեսանյութ)’