‘ՉԼ. Բարսելոնան ուժեղ էր Տոտենհեմից (տեսանյութ)’

1014

Չեմպիոնների լիգայի խաղարկությունում կայացան խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները:

B խմբում կայացավ տուրի կենտրոնական հանդիպումներից մեկը: Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում՝ ոչ այնքան լավ վիճակում գտնվող խոտածածկի վրա, միմյանց հետ մրցեցին «Տոտենհեմն» ու «Բարսելոնան»:

Անչափ հետաքրքիր խաղում կատալոնացիները հաղթեցին 4;2 հաշվով:

«Կապտանռնագույններից» գոլի հեղինակ դարձան Կոուտինյուն և Ռակիտիչը: Խորվաթ ֆուտբոլիստը դապասը գրավեց հեռահար հիանալի հարվածով:

Դուբլ գրանցեց իր հաշվին Լիոնել Մեսսին, ով երկու անգամ էլ գոլի հեղինակ դարձավ գեղեցիկ խաղարկության արդյունքում: Անգլիական ակումբից աչքի ընկան Քեյնը և Լամելան:

Այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակում է 6 միավոր ու գլխավորում մրցաշարային աղյուսակը «Ինտերի» հետ, ով նույնպես հաղթել է ու իր ակտիվում ունի 6 միավոր: «Տոտենհեմն» ու ՊՍՎ-ն միավոր չունեն:

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Կեղծ բարոյախոսները նույնիսկ հայհոյանքի՛ արժանի չեն’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Նապոլին» նվազագույն հաշվով հաղթեց Լիվերպուլին (տեսանյութ)’