‘
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի առաջին խաղում «Բարսելոնա»-ն «Կամ Նոու» մարզադաշտում 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Լիվերպուլ»-ի նկատմամբ:
Խաղի հաշիվը 26-րդ րոպեին բացել է Լուիս Սուարեսը: 75-րդ րոպեին կատալոնացիների առավելությունը կրկնապատկել է Լիոնել Մեսսին: 7 րոպե անց արգենտինացի գոլահարը տուգանայինից կատարած գեղեցիկ հարվածով 3-րդ գոլն ուղարկեց մերսիսայդցիների դարպասը՝ իր հաշվին դուբլ գրանցելով:
Արդարության համար նշենք, որ «Լիվերպուլ»-ը մի շարք վտանգավոր պահեր ստեղծեց, սակայն հիմնականում Յուրգեն Կլոպի սաները կա՛մ վրիպում էին նպաստավոր դիրքերից, կա՛մ էլ օգնության էր հասնում կատալոնացիների դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը:
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին՝ Էնֆիլդում:
«Բարսելոնա» — «Լիվերպուլ»՝ 3:0
‘