‘ՉԼ. «Բարսելոնա» — «Յուվենթուս»՝ 3:0. կատալոնացիների ջախջախիչ հաղթանակը (տեսանյութ)’

1629

Չեմպիոնենրի լիգայի խմբային փուլի առաջին տուրի շրջանակներում «Բարսելոնա»-ն «Կամպ Նոու» մարզադաշտում ընդունել էր «Յուվենթուս»-ին: Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի գերվստահ հաղթանակով՝ 3:0 հաշվով:

Ընդհանուր առմամբ խաղն անցավ կատալոնական թիմի առավելությամբ: Թուրինցիները հիմնականում հակագրոհում էին: Ուշագրավ է, որ Լեո Մեսսին իր կարիերայի ընթացքում առաջին անգամ գրավեց Ջանլուիջի Բուֆոնի պաշտպանած դարպասը և դա արեց երկու անգամ: Մեկ անգամ էլ աչքի ընկավ Իվան Ռակիտիչը:

«Բարսելոնա» — «Յուվենթուս»՝ 3:0
1:0 Մեսսի (45′), 2:0 Ռակիտիչ (56′), Մեսսի (69′)D խմբի մյուս խաղում «Սպորտինգը» հյուրընկալվելիս հաղթեց «Օլիմպիակոսին»: Առաջին կեսում հույների պաշտպանությունը սարսափելի տեսք ուներ, ինչից մեկական անգամ օգտվեցին Սեյդու Դումբիան (2), Ժելսոն Մարտինշը (13) և Բրունո Ֆերնանդեշը (43):  Միայն հանդիպման վերջում «Օլիմպիակոսը» կարողացավ հակահարված գտնել և 2 գոլ խփել․ 89 ու 90+3 րոպեներին աչքի է ընկել Ֆելիպե Պեդրոն:

Նախորդ հոդվածը‘ՉԼ, B և C խմբեր. «Սելթիկ» — ՊՍԺ՝ 0:5, «Չելսի» — «Ղարաբաղ»՝ 6:0 (այլ արդյունքներ, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Մանչեսթեր Յունայթեդ» — «Բազել»՝ 3:0. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)’