‘ՉԼ. «Բենֆիկա» – «Բավարիա» ` 2-2․ Մյունխենյան ակումբը կիսաեզրափակիչ փուլում է (տեսանյութ)’

1259

Մյունխենի «Բավարիան» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ 1/4 եզրափակչի երկու խաղերի արդյունքում 3:2 հաշվով հաղթելով «Բենֆիկային»: Առաջին խաղում Խոսեպ Գվարդիոլայի թիմը նվազագույն հաշվով հաղթանակ էր տոնել, իսկ Լիսաբոնի «Դա Լուշ» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 2:2 հաշվով:

Հանդիպման 27-րդ րոպեին Էլիզեուի հիանալի փոխանցումից հետո Ռաուլ Խիմենեսն առաջ մղեց դաշտի տերերին: Մյունխենցիներից 11 րոպե պահանջվեց պատասխան գոլ խփելու համար. աչքի ընկավ Արտուրո Վիդալը:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 52-րդ րոպեին, Թոմաս Մյուլլերը խփեց «Բավարիայի» երկրորդ գոլը: Հանդիպման մնացած ժամանակահատվածում դաշտի տերերը կարողացան միայն մեկ գոլ խփել. 76-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ադերսոն Տալիսկան:

 

ԲԵՆՖԻԿԱԲԱՎԱՐԻԱ

2-2 (1-1)

MC

 

1-0՝ Ռաուլ Խիմենես 27՛, 1-1՝ Արթուրո Վիդալ 38՛, 1-2՝ Թոմաս Մյուլեր 52՛, 2-2՝ Անդերսոն Տալիսկա 76՛

 

ԲԵՆՖԻԿԱ. 1.Էդերսոն, 14.Վիկտոր Նիլսոն-Լինդելոֆ, 19.Էլիզեու (35.Լուկա Յովիչ, 88), 33.Ժարդել, 34.Անդրե Ալմեյդա, 5.Լյուբոմիր Ֆեյսա, 18.Էդուարդո Սալվիո (30.Անդերսոն Տալիսկա, 68), 21.Պիցցի (20.Գոնսալու Գուեդեշ, 58), 39.Մեհդի Կարսելա-Գոնսալես, 85.Sanches, 9.Ռաուլ Խիմենես

ԲԱՎԱՐԻԱ. 1.Մանուել Նոյեր, 21.Ֆիլիպ Լամ, 27.Դավիդ Ալաբա, 6.Տիագու Ալկանտարա, 7.Ֆրանկ Ռիբերի (19.Մարիո Գյոտցե, 90), 8.Խավի Մարտինես, 14.Չաբի Ալոնսո (18.Խուան Բեռնատ, 90), 23.Արթուրո Վիդալ, 32.Ջոշուա Կիմիխ, 11.Դուգլաս Կոստա, 25.Թոմաս Մյուլեր (9.Ռոբերտ Լեվանդովսկի, 84)

 

Զգուշացում՝ Մեհդի Կարսելա-Գոնսալես 70՛ (Բ), Անդրե Ալմեյդա 90՛ (Բ), Խավի Մարտինես 74՛ (Բ) ; Մրցավար՝ Բյորն Կայպերս (Հոլանդիա)

 

32

ԳՆԴԱԿԻ %

68

9 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

16 (7)

9

ՏՈՒԳԱՆՔ

10

3

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

3

Նախորդ հոդվածը‘ՉԼ.«Ատլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա» ` 2-0․ Կատալոնական ակումբը դուրս մնաց լիգայի խաղարկությունից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անդրանիկ Կարապետյանը՝ Եվրոպայի չեմպիոն, Տիգրան Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալակիր’