‘ՉԼ. ԲԿՄԱ — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:4. Մխիթարյանը գոլի հեղինակ (տեսանյութ) ‘

1714

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրում Մոսկվայի ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ին: Հանդիպումն ավարտվեց հյուրերի ջախջախիչ հաղթանակով՝ 1:4 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իր 50-րդ խաղն էր անցկացնում մանկունիանցիների կազմում: Նա դաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից: 28-ամյա կիսապաշտպանը խաղում ամենաակտիվներից մեկն էր: 12-րդ րոպեին նա գերազանց գոլային պահ ուներ, սակայն մոտ տարածությունից կատարած հարվածը հետ մղեց ռուսական ակումբի դարպասապահ Իգոր Ակինֆեևը: 19-րդ րոպեին հենց Մխիթարյանի վաստակած 11-մետրանոցից հետո Անտոնի Մարսիալը իր թիմի երկրորդ գոլը խփեց: Իսկ 57-րդ րոպեին եկավ հենց Մխիթարյանի գոլ խփելու ժամանակը: Արդյունքում հայ խաղացողը «կարմիր սատանաներ»-ի կազմում իր առաջին գոլը խփեց Չեմպիոնների լիգայում: 60-րդ րոպեին նա փոխարինվեց:

A խմբի մյուս խաղում շվեյցարական «Բազել»-ը սեփական հարկի տակ ընդունեց Լիսաբոնի «Բենֆիկա»-ին և ջախջախեց 5:0 հաշվով:

2-րդ տուրից հետո A խմբի մրցաշարային աղյուսակը 6 միավորով միանձնյա գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդ»ը: «Բազել»-ն ու ԲԿՄԱ-ն ունեն 3-ական միավոր, իսկ «Բենֆիկա»-ն առանց միավորների հետնապահի կարգավիճակում է:

ԲԿՄԱ — «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:4
0:1 Լուկակու (4′), 0:2 Մարսիալ (19′), 0:3 Լուկակու (27′), 0:4 Մխիթարյան (57′)

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Ատլետիկո» — «Չելսի»՝ 1:2. «ազնվականներ»-ը վերջին վայրկյաններին կամային հաղթանակ կորզեցին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» և «Յուվենտուսը» հաղթել են (տեսանյութ)’