‘ՉԼ. «Զենիթ» – «Բենֆիկա» 1-2։ Պորտուգալական ակումբը քառորդ եզրափակիչում է (տեսանյութ)’

941

Սանկտ-Պետերբուրգում կայացավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի՝ «Զենիթ»-«Բենֆիկա» պատասխան հանդիպումը: Լիսաբոնի թիմը, որն առաջին խաղում էր հաղթել էր նվազագույն հաշվով, այսօր կամային հաղթանակ տոնեց և պայքարը շարունակելու հնարավորություն ստացավ:

Հանդիպման հաշիվը 69-րդ րոպեին բացեց Հալկը: 85-րդ րոպեին «Բենֆիկայի» պատասխան գոլը խփեց Նիկոլաս Գայտանը, իսկ ավելացրած ժամանակում աչքի ընկավ Անդերսոն Տալիսկան: 

Այսպիսով, «Բենֆիկան» միացավ Մադրիդի «Ռեալին» և «Վոլֆսբուրգին», որոնք երեկ էին նվաճել 1/4 եզրափակիչ փուլի ուղեգիր:

ԶԵՆԻԹԲԵՆՖԻԿԱ

1-2 (0-0)

MC

 

1-0՝ Հալկ 69՛, 1-1՝ Նիկոլաս Գաիտան 85՛, 1-2՝ Անդերսոն Տալիսկա 90՛

 

ԶԵՆԻԹ. 1.Յուրի Լոդիգին, 2.Ալեքսանդր Անյուկով (19.Իգոր Սմոլնիկով, 58), 6.Նիկոլաս Լոմբերտս, 13.Լուիշ Նետու, 8.Ժոզե Մաուրիսիու (14.Արթուր Յուսուպով, 82), 10.Դանի, 28.Աքսել Վիտսել, 81.Յուրի Ժիրկով, 7.Հալկ, 9.Ալեքսանդր Կոկորին (17.Օլեգ Շատով, 58), 22.Արտյոմ Ձյուբա

ԲԵՆՖԻԿԱ. 1.Էդերսոն, 14.Վիկտոր Նիլսոն-Լինդելոֆ, 19.Էլիզեու, 50.Նելսոն Սեմեդու, 5.Լյուբոմիր Ֆեյսա, 7.Անդրեաս Սամարիս, 10.Նիկոլաս Գաիտան, 21.Պիցցի (18.Էդուարդո Սալվիո, 73), 85.Sanches, 11.Կոստաս Միտրոգլու (9.Ռաուլ Խիմենես, 67), 17.Ժոնաս (30.Անդերսոն Տալիսկա, 90)

 

Զգուշացում՝ Հալկ 90՛ (Զ), Կոստաս Միտրոգլու 36՛ (Բ), Պիցցի 49՛ (Բ) ;Մրցավար՝ Վիկտոր Կասայ (Հունգարիա)

 

53

ԳՆԴԱԿԻ %

47

15 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

12 (8)

14

ՏՈՒԳԱՆՔ

22

7

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

5

6

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Պարի Սեն Ժերմենը» դուրս եկավ 1/4 եզրափակիչ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ուոլքոտ. «Փակ դռների հետևում առանց մարզչի հանդիպում ենք անցկացրել»’