‘
Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի առաջին տուրում ավարտվեց խաղային առաջին օրը: Անգլիական «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց ՊՍԺ-ի հետ:
«Էնֆիլդում» կայացած հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր պայքարում ու ավարտվեց Կլոպի թիմի հաղթանակով` 3:2 հաշվով:
Առաջին կեսում Սթարիջի ու Միլների գոլերի շնորհիվ «Լիվերպուլը» հաղթում էր 2;0 հաշվով:
Մինչև առաջին կեսի ավարտը ՊՍԺ-ն կրճատեց հաշվի տարբերությունը: Չնայած անգլիական ակումբի մեծ ճնշմանը, փարիզցիները կարողացան խփել նաև երկրորդ գոլը: Աչքի ընկավ Մբապեն:
Կոլպի ֆուտբոլիստները, բաց թողած գոլի հետո, ավելի մեծացրին ճնշումն ու հաղթանակ կորզեցին հանդիպման վերջին վայրկյաններին: Գոլի հեղինակ դարձավ Ֆիրմինոն:
C խմբում «Լիվերպուլը» տանում է առաջին հաղթանակն ու վաստակում է 3 միավոր: Խմբի մյուս խաղում «Նապոլին» 0:0 խաղաց «Ցրվենա Զվեզդայի» հետ:
| ԼԻՎԵՐՊՈՒԼ-ՊՍԺ | 3-2 (2-1) |
| 1-0՝ Դանիել Ստարիջ 30՛, 2-0՝ Ջեյմս Միլներ 36՛ (11մ), 2-1՝ Թոմաս Մենյե 40՛, 2-2՝ Կիլիան Մբապե 83՛, 3-2՝ Ռոբերտու Ֆիրմինու 90՛ |
| ԼԻՎԵՐՊՈՒԼ. 13.Ալիսոն, 4.Վերջիլ վան Դեյկ, 12.Ժոզեֆ Գոմես, 26.Էնդրյու Ռոբերտսոն, 66.Տրենտ Ալեքսանդեր-Առնոլդ, 5.Ջորջինո Վեյնալդում, 7.Ջեյմս Միլներ, 14.Ջորդան Հենդերսոն, 10.Սադիո Մանե (3.Ֆաբինյո, 90), 11.Մոհամեդ Սալահ (23.Ջերդան Շակիրի, 85), 15.Դանիել Ստարիջ (9.Ռոբերտու Ֆիրմինու, 72) |
| ՊՍԺ. 16.Ալֆոնս Արեոլա, 2.Տիագու Սիլվա, 3.Պրեսնել Կիմպեբե, 5.Մարկինյոս, 12.Թոմաս Մենյե, 14.Խուան Բեռնատ, 11.Անխել Դի Մարիա (17.Էրիկ Շուպո-Մոտինգ, 80), 25.Ադրիեն Ռաբիո, 7.Կիլիան Մբապե, 9.Էդինսոն Կավանի (23.Յուլիան Դրաքսլեր, 80), 10.Նեյմար |
| Զգուշացում՝ Վերջիլ վան Դեյկ 27՛ (Լ), Թոմաս Մենյե 45՛ (Պ) ; Մրցավար՝ Ջունեյտ Չակիր (Թուրքիա) |
| ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ | ||
| 52 | ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % | 48 |
| 16 (7) | ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) | 9 (5) |
| 14 | ՏՈՒԳԱՆՔ | 11 |
| 13 | ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ | 1 |
| 1 | ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ | 2 |
‘