‘ՉԼ. «Լիվերպուլը» դուրս եկավ կիսաեզրափակիչ (տեսանյութ)’

1192

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Լիվերպուլին»:

Առաջին խաղում Կլոպի ֆուտբոլիստները հաղթել էին 3:0 հաշվով:

Պատասխան մրցավեճում «Լիվերպուլը» նույնպես հաղթանակ տոնեց: Հանդիպման հաշիվը բացեց Ժեզուսը: Երկրորդ խաղակեսում լիվերպուլյան ակումբի ֆուտբոլիստները երկու գնդակ խփեցին` կամային հաղթանակ տոնելով: Գոլերի հեղինակներ դարձան Սալահը և Ֆիրմինոն:

Այսպիսով, «Լիվերպուլը» հաղթում է ընդհանուր 5:1 հաշվով ու դուրս գալիս կիսաեզրափակիչ:

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Ռոմա» — «Բարսելոնա»՝ 3:0. կատալոնացիները դուրս մնացին հետագա պայքարից (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մարսիալը ցանկանում է լքել «Մանչեսթեր Յունայթեդը»’