‘
Օգոստոսի 24-ին ՈւԵՖԱ-ն կհայտարարի Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 2016/17 մրցաշրջանում լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի և հարձակվողի անունները: Այսօր ՈւԵՖԱ-ն ներկայացրել է բոլոր հավակնորդների անունները.
Չեմպիոնների լիգայի լավագույն դարպասապահ — 2016/17: Ջանլուիջի Բուֆֆոն («Յուվենթուս»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Ատլետիկո»)
Չեմպիոնների լիգայի լավագույն պաշտպան— 2016/17: Լեոնարդո Բոնուչի («Յուվենթուս», այժմ — «Միլան»), Մարսելո («Ռեալ»), Սերխիո Ռամոս («Ռեալ»)
Չեմպիոնների լիգայի լավագույն կիսապաշտպան — 2016/17: Կասեմիրո («Ռեալ»), Տոնի Կրոս («Ռեալ»), Լուկա Մոդրիչ («Ռեալ»)
Չեմպիոնների լիգայի լավագույն հարձակվող — 2016/17: Պաուլո Դիբալա («Յուվենթուս»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ»)
‘