‘
Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Մանչեսթեր Սիթի»-ն տանը 7:0 հաշվով ջախջախեց «Շալկե-04»-ին:
«Քաղաքայիններ»-ի կազմում դուբլ ձևակերպեց Սերխիո Ագուերոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Լերոյ Սանեն, Ռահիմ Ստերլինգը, Բերնարդու Սիլվան, Ֆիլիպ Ֆոդենը և Գաբրիել Ժեզուսը:
Երկու խաղերի արդյունքում Պեպ Գվարդիոլայի թիմը 10:2 հաշվով առավելության հասան գերմանական կողմի նկատմամբ և դուրս եկան քառորդ եզրափակիչ:
«Մանչեսթեր Սիթի» — «Շալկե-04»՝ 7:0
‘