‘
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր ԲԿՄԱ-ին: Հանդիպումն ավարտվեց տանտերերի կամային հաղթանակով:
Խաղի հաշիվն առաջին խաղակեսի վերջին րոպեին բացել է հյուրերի հարձակվող Ալան Ձագոևը: Երկրորդ կեսում «կարմիր սատանաներ»-ը երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը: Նախ Ռոմելու Լուկակուն հաշիվը հավասարեցրեց, իսկ քիչ անց Մարկուս Ռեշֆորդը խփեց հաղթական գնդակը:
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ բացակայում էր մանչեսթերյան գրանդի հայտացուցակից:
«Ման. Յունայթեդ» — ԲԿՄԱ՝ 2:1
0:1՝ Ձագոև, 1:1՝ Լուկակու, 2:1՝ Ռեշֆորդ
‘