‘ՉԼ. «Յուվենտուսը» հաղթեց «Բորուսիային», Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)’

705

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի շրջանակում Թուրինում կայացավ «Յուվենտուս»-«Բորուսիա Դորտմունդ» հանդիպումը: 

Խաղի արդեն 13-րդ րոպեին դաշտի տերերին հաջողվեց առաջ անցնել հաշվի մեջ: Ռոման Վայդենֆելերը հետ մղեց Ալվարո Մորատայի հարվածը, սակայն գնդակը հայտնվեց Կարլո Տևեսի մոտ, ում վերահսկողությունից դուրս էր թողել Մարսել Շմելցերը: Մշտապես գոլառային հոտառությամբ աչքի ընկնող Տևեսը չվրիպեց:  

«Բորուսիային» հաջողվեց բավականին արագ պատասխանել Տևեսի գոլին. 18-րդ րոպեին Մարկո Ռոյսն օգտվեց Ջորջիո Կյելինիի սխալից և սառնասրտորեն գնդակն ուղարկեց Ջանլուիջի Բուֆֆոնի պաշտպանած դարպասը: 

Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալը թուրինցիները կրկին առաջ անցան հաշվի մեջ: 43-րդ րոպեին Կարլոս Տևեսն անհատական անցումից հետո գնդակը փոխանցեց Պոլ Պոգբային, իսկ վերջինիս փոխանցումից հետո աչքի ընկավ Ալվարո Մորատան: 

Երկրորդ խաղակեսում հաշվի մեջ փոփոխություններ չարձանագրվեցին: 1/4 եզրափակչի ուղեգրի վերջնական ճակատագիրը կվճռի մարտի 18-ին, «Սիգնալ Իդունա Պարկում» կայանալիք պատասխան խաղում: Նշենք նաև, որ Հայաստանի ազային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկված էր «Բորուսիայի» մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

ՅՈՒՎԵՆՏՈՒՍԲՈՐՈՒՍԻԱ Դ.

2-1 (2-1)

MC

 

1-0՝ Կառլոս Տեվես 13՛, 1-1՝ Մարկո Ռոյս 18՛, 2-1՝ Ալվարո Մորատա 43՛

 

ՅՈՒՎԵՆՏՈՒՍ. 1.Ջանլուիջի Բուֆոն, 3.Ջորջիո Կյելինի, 19.Լեոնարդո Բոնուչի, 26.Շտեֆան Լիխշտայներ, 33.Պատրիս Էվրա, 6.Պոլ Պոգբա, 8.Կլաուդիո Մարկիզիո, 21.Անդրեա Պիռլո (37.Ռոբերտո Պերեյրա, 37), 23.Արթուրո Վիդալ (20.Սիմոնե Պադոին, 86), 9.Ալվարո Մորատա, 10.Կառլոս Տեվես (11.Կինգսլի Կոման, 89)

ԲՈՐՈՒՍԻԱ Դ.. 1.Ռոման Վայդենֆելլեր, 15.Մատս Հումմելս, 25.Սոկրատիս Պապաստատոպուլոս (21.Օլիվեր Կիրխ, 46), 26.Լուկաշ Պիշչեկ (28.Մաթիաս Հինտեր, 32), 29.Մարսել Շմելցեր, 8.Իլկայ Գյունդոգան, 10.Հենրիխ Մխիթարյան, 11.Մարկո Ռոյս, 18.Նուրի Շահին, 9.Չիրո Իմոբիլե (16.Յակուբ Բլաշչիկովսկի, 76), 17.Պյեր-Էմերիկ Օբամեյանգ

 

Զգուշացում՝ Արթուրո Վիդալ 48՛ (Յ), Ռոբերտո Պերեյրա 79՛ (Յ)
Մրցավար՝ Միգել Անտոնիո Մատեու Լաոս (Իսպանիա)

 

48

ԳՆԴԱԿԻ %

52

11 (4)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

12 (3)

8

ՏՈՒԳԱՆՔ

10

8

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

4

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

2

Նախորդ հոդվածը‘Օլանդը խոստացել է ավելի կոշտ պայքար մղել հրեատյացության դեմ’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Մանչեսթեր Սիթի» – «Բարսելոնա» 1-2․ Սուարեսի դարձավ այս հանդիպման հերոսը (տեսանյութ)’