‘
Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրում «Նապոլին» «Սան Պաոլո» ստադիոնում ընդունեց «Լիվերպուլին»:
Հանդիպումն ավարտվեց նեապոլիտական ակումբի հաղթանակով: Կառլո Անչելոտիի գլխավորած թիմի կազմում գոլով աչքի ընկավ Լորենցո Ինսինյեն:
Այս հաղթանակի շնորհիվ իտալական ակումբը 4 միավորով գլխավորեց C խումբը:«Լիվերպուլն» ու ՊՍԺ-ն ունեն 3-ական միավոր: Խմբային աղյուսակը եզրափակող «Ցրվենա Զվեզդան» 1 միավոր է վաստակել:
‘