‘ՉԼ. «Պորտու» – «Դինամո Կիեվ»֙ 0-2,«Մակաբի Թել-Ավիվ» – «Չելսի»֙ 0-4 (տեսանյութ)’

792

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրի շրջանակում կայացան «Պորտու» — «Դինամո Կիև» և «Մաքքաբի»  — «Չելսի» հանդիպումները, որոնցում հաղթանակներ տոնեցին հյուրերը:

«Դրագուա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց 0:2 հաշվով: 35-րդ րոպեին  Կիևի թիմին առաջ մղեց Անդրեյ Յարմոլենկոն` դիպուկ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իսկ 64-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Դերլիս Գոնսալեսը: 

«Չելսին» «Մաքքաբիի» դարպասը 4 անպատասխան գոլ խփեց: 20-րդ րոպեին հաշիվը բացեց Գարի Կեյհիլը: 73-րդ և 77-րդ րոպեներին աչքի ընկան Վիլլիանն ու Օսկարը, իսկ 91-րդ րոպեին Կուրտ Զուման առավել տպավորիչ դարձրեց «ազնվականների» հաղթանակը:

 

Այսպիսով, G խմբում «Չելսին» ու «Պորտուն» ունեն 10-ական միավոր: «Դինամոն» երրորդ հորիզոնականում է` ակտիվում ունենալով 8 միավոր, իսկ «Մաքքաբին» դեռ ոչ մի միավոր չի վաստակել:

Նախորդ հոդվածը‘ՉԼ. «Բարսելոնա» – «Ռոմա»֙ 6-1 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Բավարիա» – «Օլիմպիակոս»֙ 4-0, «Արսենալ» – «Դինամո Զագրեբ» 3-0 (տեսանյութ)’