‘ՉԼ. «Ռեալը» հաղթեց. թիմը 1/4-րդ եզրափակչում է (տեսանյութ)’

890

Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ՝ 1/8 եզրափակիչ փուլի երկու խաղերում էլ առավելության հասնելով «Ռոմայի» նկատմամբ:

Հռոմում կայացած խաղում Զինեդին Զիդանի սաները հաղթել էին 2:0 հաշվով: Նույն հաշվով մադրիդցիները հաղթանակ տոնեցին պատասխան խաղում: «Սանտյագո Բեռնաբեուում» կայացած հանդիպման առաջին խաղակեսում «Ռեալը» խաղում էր առաջին համարով, իսկ «գայլերը» մի քանի արագ հակագրոհ կազմակերպեցին, սակայն Սալահի և Ջեկոյի հարվածները նշակետին չհասան: 

«Ռոմայի» ֆուտբոլիստները բավականին հաջող սկսեցին երկրորդ խաղակեսը, սակայն իր բարձունքում էր «Ռեալի» դարպասապահ Կեյլոր Նավասը: Հյուրերը չօգտագործեցին իրենց հիանալի հնարավորությունները, իսկ 64-րդ րոպեին Կրիշտիանու Ռոնալդուին հաջողվեց հաշվի մեջ առաջ մղել իր թիմին: 4 րոպե անց Ռոնալդուի փոխանցումից հետո աչքի ընկավ Խամես Ռոդրիգեսը: Խաղի մնացած ժամանակահատվածում հաշվի մեջ նոր փոփոխություններ չարձնագրվեցին:

ՌԵԱԼ Մ.-ՌՈՄԱ

2-0 (0-0)

MC

 

1-0՝ Կրիշտիանու Ռոնալդու 64՛, 2-0՝ Խամես Ռոդրիգես 68՛

 

ՌԵԱԼ Մ.. 1.Կեյլոր Նավաս, 3.Պեպե, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 23.Դանիլո, 8.Տոնի Կրոոս, 10.Խամես Ռոդրիգես, 14.Կազեմիրո (16.Մատեո Կովաչիչ, 84), 19.Լուկա Մոդրիչ (20.Խեսե, 76), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 11.Գարեթ Բեյլ (18.Լուկաս, 61)

ՌՈՄԱ. 25.Վոյցեխ Շչեսնի, 3.Լյուկա Դին, 44.Կոստաս Մանոլաս, 87.Էրվին Զուկանովիչ, 15.Միրալեմ Պյանիչ (21.Ուիլիամ Վեյնկեր, 46), 20.Սեյդու Կեյտա (13.Մայկոն, 86), 24.Ալեսսանդրո Ֆլորենցի, 8.Դիեգո Պերոտի, 9.Էդին Ջեկո, 11.Մոհամեդ Սալահ, 22.Ստեֆան Էլ Շարավի (10.Ֆրանչեսկո Տոտի, 74)

 

Զգուշացում՝ Դանիլո 37՛ (Ռ), Էրվին Զուկանովիչ 76՛ (Ռ) ; Մրցավար՝ Շիմոն Մարչինակ (Լեհաստան)

 

55

ԳՆԴԱԿԻ %

45

38 (11)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

11 (4)

7

ՏՈՒԳԱՆՔ

9

11

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

7

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

0

 

 

Նախորդ հոդվածը‘Կոնգրեսի ցավակցականը Աշոտ Գեւորգյանի մահվան կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ.«Վոլֆսբուրգ» – «Գենտ»֙ 1-0։ Գերմանական ակումբը դուրս եկավ 1/4-րդ եզրափակիչ(տեսանյութ)’