‘ՉԼ. «Ռեալ Մադրիդ» — ԱՊՕԷԼ՝ 3:0. Ռոնալդուի դուբլն ու Ռամոսի գեղեցիկ գոլը (տեսանյութ)’

1552

Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի 1-ին տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալ»-ը սեփական հարկի տակ ընդունել էր կիպրական ԱՊՕԷԼ-ին: Հանդիպումն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով՝ 3:0 հաշվով: Դուբլի հեղինակ դարձավ «արքայական» ակումբի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: Հարկ է նշել նաև, որ խաղի 25-րդ րոպեին «Ռեալ»-ի կիսապաշտպան Մատեո Կովաչիչը վնասվածք ստացավ և փոխարինվեց:

H խմբի մյուս խաղում Լոնդոնի «Տոտենհեմ»-ը «Ուեմբլի» մարզադաշտում 3:1 հաշվով առավելության հասավ Դորտմունդի «Բորուսիա»-ի նկատմամբ:

«Ռեալ» Մ. — ԱՊՕԷԼ՝ 3:0
1:0 Ռոնալդու (12′), 2:0 Ռոնալդու (61′), 3:0 Ռամոս (51′)

Նախորդ հոդվածը‘ՉԼ. E, F և G խմբեր. «Ֆեյենորդ» — «Ման. Սիթի»` 0:4, «Լիվերպուլ» — «Սևիլիա»՝ 2:2 (այլ արդյունքներ, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը