‘ՉԼ, 1/4 եզրափակիչ. «ՊՍԺ» – «Մանչեսթեր Սիթի»` 2-2 (տեսանյութ)’

1139

«Պարկ դե Պրենսում» կայացած հանդիպման 14-րդ րոպեին փարիզյան թիմը հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություն ուներ, սակայն Զլատան Իբրահիմովիչը չկարողացավ 11-մետրանոց նշակետից գրավել Ջո Հարտի պաշտպանած դարպասը: 

Խաղակեսի վերջնամասում թիմերը մեկական գոլ խփեցին. նախ 38-րդ րոպեին աչքի ընկավ Քևին դե Բրույնեն, ապա Զլատան Իբրահիմովիչը, օգտվելով Ֆերնանդոյի սխալից, վերականգնեց հաշվի հավասարությունը:  

Երկրորդ խաղակեսում ևս թիմերը մեկական գոլ խփեցին. 59-րդ րոպեին Ադրիան Ռաբյոն առաջ մղեց «Պարի Սեն Ժերմենին», իսկ 72-րդ րոպեին վերջնական հաշիվը ձևակերպեց Ֆերնանդինյոն: Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 12-ին:

 

ՊՍԺՄԱՆՉ. Ս.

2-2 (1-1)

MC

 

0-1՝ Կեւին դե Բրյուին 38՛, 1-1՝ Զլատան Իբրահիմովիչ 41՛, 2-1՝ Ադրիեն Ռաբիո 59՛, 2-2՝ Ֆերնանդինյու 72՛

 

ՊՍԺ. 16.Կեւին Տրապ, 2.Տիագու Սիլվա, 17.Մաքսվել, 19.Սերժ Օրյե (23.Գրեգորի Վան դեր Վիլ, 78), 32.Դավիդ Լուիզ, 8.Տիագու Մոտտա, 11.Անխել Դի Մարիա, 14.Բլեզ Մատուիդի, 25.Ադրիեն Ռաբիո (7.Լուկաս, 78), 9.Էդինսոն Կավանի, 10.Զլատան Իբրահիմովիչ

ՄԱՆՉ. Ս.. 1.Ջո Հարտ, 3.Բակարի Սանյա, 20.Էլյակիմ Մանգալյա, 22.Գաել Կլիշի, 30.Նիկոլաս Օտամենդի, 6.Ֆերնանդու Ռեժես, 17.Կեւին դե Բրյուին (18.Ֆաբիան Դելֆ, 77), 21.Դավիթ Սիլվա (14.Վիլֆրիդ Բոնի, 88), 25.Ֆերնանդինյու, 10.Սերխիո Ագուեռո (11.Ալեքսանդր Կոլարով, 90), 15.Խեսուս Նավաս

 

Զգուշացում՝ Դավիդ Լուիզ 1՛ (Պ), Բլեզ Մատուիդի 48՛ (Պ), Գաել Կլիշի 11՛ (Մ), Ֆերնանդու Ռեժես 36՛ (Մ), Էլյակիմ Մանգալյա 83՛ (Մ), Խեսուս Նավաս 85՛ (Մ) ; Մրցավար՝ Միլորադ Մաժիչ (Սերբիա)

 

64

ԳՆԴԱԿԻ %

36

15 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

11 (3)

5

ՏՈՒԳԱՆՔ

15

4

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

4

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘ՊՆ. Հակառակորդը կրակել է Թալիշի ուղղությամբ, կա մեկ զոհ’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ, 1/4 եզրափակիչ. «Վոլֆսբուրգ» – «Ռեալ Մադրիդ»` 2-0 (տեսանյութ)’