‘ՉԼ, 1/4 եզրափակիչ. «Վոլֆսբուրգ» – «Ռեալ Մադրիդ»` 2-0 (տեսանյութ)’

1190

Զինեդին Զիդանի սաներն առաջին խաղակեսը լիովին ձախողեցին՝ հարձակման գծում աչքի չընկնելով վտանգավոր գործողություններով և բաց թողնելով 2 գոլ: Հանդիպման 17-րդ րոպեին Կազեմիրոն սեփական տուգանային հրապարակում խախտեց Անդրե Շյուրլեի նկատմամբ կանոնները, և գլխավոր մրցավար Ջանլուկա Ռոկին հյուրերի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Ռիկարդո Ռոդրիգեսը: 

«Սերուցքայինները» չէին հասցրել ուշքի գալ բաց թողած գոլից հետո, երբ 25-րդ րոպեին Մաքսիմիլիան Առնոլդը երկրորդ գնդակն ուղարկեց Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը:

Երկրորդ կեսում «Ռեալի» ֆուտբոլիստները փոքր-ինչ ակտիվացան, սակայն գոլեր խփել չկարողացան. «Վոլֆսբուրգը» հուսալի էր պաշտպանությունում և պատասխանում էր վտանգավոր հակագրոհներով: Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 12-ին:

ՎՈԼՖՍԲՈՒՐԳՌԵԱԼ Մ.

2-0 (2-0)

MC

 

1-0՝ Ռիկարդո Ռոդրիգես 18՛ (11մ), 2-0՝ Մակսիմիլիան Առնոլդ 25՛

 

ՎՈԼՖՍԲՈՒՐԳ. 1.Դիեգո Բենալյո, 8.Վիերինյա, 18.Դանթե, 25.Նալդո, 34.Ռիկարդո Ռոդրիգես, 10.Յուլիան Դրաքսլեր (4.Մարսել Շեֆեր, 90), 22.Լուիզ Գուստավո, 23.Ժոզուա Գիլավոգի, 27.Մակսիմիլիան Առնոլդ, 16.Henrique (15.Քրիստիան Տրեշ, 80), 17.Անդրե Շյուրլե (11.Մաքս Կրուզե, 85)

ՌԵԱԼ Մ.. 1.Կեյլոր Նավաս, 3.Պեպե, 4.Սերխիո Ռամոս, 12.Մարսելո, 23.Դանիլո, 8.Տոնի Կրոոս (10.Խամես Ռոդրիգես, 85), 14.Կազեմիրո, 19.Լուկա Մոդրիչ (22.Իսկո, 64), 7.Կրիշտիանու Ռոնալդու, 9.Քարիմ Բենզեմա (20.Խեսե, 41), 11.Գարեթ Բեյլ

 

Զգուշացում՝ Վիերինյա 19՛ (Վ), Դիեգո Բենալյո 53՛ (Վ), Լուիզ Գուստավո 61՛ (Վ), Մակսիմիլիան Առնոլդ 69՛ (Վ), Գարեթ Բեյլ 69՛ (Ռ) ; Մրցավար՝ Ջանլուկա Ռոկի (Իտալիա)

 

41

ԳՆԴԱԿԻ %

59

10 (7)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

21 (3)

13

ՏՈՒԳԱՆՔ

7

1

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

0

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

7

Նախորդ հոդվածը‘ՉԼ, 1/4 եզրափակիչ. «ՊՍԺ» – «Մանչեսթեր Սիթի»` 2-2 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Սիգնալ Իդունա Պարկում» Կլոպի համար հատուկ ցուցանակ են տեղադրել ‘