‘ՉԼ. 1/8 եզրափակիչ. «Դինամո Կիեվ» – «Մանչեսթեր Սիթի»֙ 1-3 (տեսանյութ)’

974

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս առավելության հասավ Կիևի «Դինամոյի» նկատմամբ:

Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց Սերխիո Ագուերոն: Խաղակեսի վերջնամասում Մանուել Պելեգրինիի սաներին հաջողվեց երկրորդ գոլը խփել. 40-րդ րոպեին Շովկովսկու դարպասը գրավեց Դավիդ Սիլվան: 

Երկրորդ խաղակեսում՝ 59-րդ րոպեին, դաշտի տերերը Վիտալի Բույալսկու գոլի շնորհիվ կրճատեցին հաշվի տարբերությունը: 

Խաղի մնացած ժամանակահատվածում «Դինամոյի» ֆուտբոլիստներն ավելին անել չկարողացան, իսկ ահա հյուրերը խաղավարտին ևս մեկ գոլ խփեցին. վերջնական հաշիվը ձևակերպեց Յայա Տուրեն: Հավելենք, որ պատասխան հանդիպումը կայանալու է մարտի 15-ին:

ԴԻՆԱՄՈ Կ.-ՄԱՆՉ. Ս.

1-3 (0-2)

MC

 

0-1՝ Սերխիո Ագուեռո 15՛, 0-2՝ Դավիթ Սիլվա 40՛, 1-2՝ Վիտալի Բույալսկի 59՛, 1-3՝ Յայա Տուռե 90՛

 

ԴԻՆԱՄՈ Կ.. 1.Ալեքսանդր Շովկովսկի, 2.Դանիլո Սիլվա (27.Եվգենի Մակարենկո, 66), 6.Ալեքսանդր Դրագովիչ, 24.Դոմագոյ Վիդա, 34.Եվգենի Խաչերիդի, 17.Սերգեյ Ռիբալկա, 19.Դենիս Գարմաշ (4.Միգել Վելոզու, 31), 29.Վիտալի Բույալսկի, 10.Անդրեյ Յարմոլենկո, 25.Դեռլիս Գոնսալես, 91.Լուկաշ Տեոդորչիկ (11.Ժունիոր Մորաես, 46)

ՄԱՆՉ. Ս.. 1.Ջո Հարտ, 3.Բակարի Սանյա, 4.Վենսան Կոմպանի, 22.Գաել Կլիշի, 30.Նիկոլաս Օտամենդի, 6.Ֆերնանդու Ռեժես, 21.Դավիթ Սիլվա, 25.Ֆերնանդինյու, 42.Յայա Տուռե, 7.Ռահիմ Ստերլինգ, 10.Սերխիո Ագուեռո (72.Կելեչի Իհենաչո, 90)

 

Մրցավար՝ Միգել Անտոնիո Մատեու Լաոս (Իսպանիա)

 

53

ԳՆԴԱԿԻ %

47

13 (5)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

12 (6)

14

ՏՈՒԳԱՆՔ

10

6

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

3

2

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1

Նախորդ հոդվածը‘ՉԼ. 1/8 եզրափակիչ«ՊՍՎ Էյդհովեն» – «Ատլետիկո Մադրիդ»֙ 0-0 (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Մոուրինյու. «Ինձ համար ավելի լավ կլինի նոր ակումբում սկսել աշխատանքս նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ»’