‘ՉԼ, 1/8 եզրափակիչ. «Յուվենտուս» — «Բորուսիա» Դ. Խաղից առաջ (տեսանյութ)’

1266

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» հյուրընկալվելու է Թուրինի «Յուվենտուսին»: Սա առաջին դիմակայություննն է նշված թիմերի միջեւ սկսած 1997 թվականի  Չեմպիոնների լիգայի եզրափակիչից: Թիմերը հանդիպմանը մոտենում են հաղթանակներով, սակայն, ի տարբերություն թուրինցիների, ովքեր վերջին անգամ պարտություն են կրել անցած տարվա հոկտեմբերին, դորտմունդցիները միայն վերջին երեք խաղերում են ուշքի եկել:

Իհարկե, «Բորուսիան» այս դիմակայության ֆավորիտը չէ, սակայն կարելի է նշել, որ Չեմպիոնների լիգայում դորտմունդցինների տրամադրվածությունը բոլորովին այլ է: «Արսենալի», «Անդերլեխտի» և «Գալաթասարայի» հետ բարդ խմբում գերմանական ակումբը լավ հանդես եկավ՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: 6 հանդիպումներում դորտմունդցիները խփել են 14 գոլ և բաց թողել 4 գնդակ:

Թիմերի միջև դիմակայությունում առավելություն ունի իտալական ակումբը:  Ավելի վաղ այս թիմերը հանդիպել են 7 անգամ, որոնցում «Յուվենտուսը» տարել է 4 հաղթանակ, իսկ «Բորուսիան»՝ 2: Գոլերի տարբերությունը նույնպես թուրինցիների օգտին է՝ 15:10:

«Յուվենտուսն» ու «Բորուսիան» հանդիպման են մոտեցել առանց լուրջ կորուստների: Իտալիայի չեմպիոնի կազմում հանդիպումը կարող են բաց թողնել Բարցալին և Մատրին, իսկ «Բորուսիայից» հանդիպմանը չի մասնակցի Կևին Գոսկրոյցը: Անսպասելիորեն առողջական խնդիրներ են առաջացել սլովենացի կիսապաշտպան Քևին Քեմպլի մոտ, ով Թուրինում թուլություն է զգացել: Եթե սլովենացին չխաղա, հնարավոր է, որ առաջին իսկ րոպեներից դաշտ դուրս գա Հենրիխ Մխիթարյանը:  Պետք է նշել նաև, որ հայ ֆուտբոլիստը ունի «Յուվենտուսի» հետ խաղալու փորձ: Չեմպիոնների լիգայի 2012-2013 մրցաշարի խմբային փուլում հայ ֆուտբոլիստը «Շախտյորի» կազմում խաղացել է 180րոպե: Հայաստանի լավագույն ֆուտբոլիստը երկու որակյալ հանդիպում է անցկացրել, որից հետո էլ սկսեցին լուրեր տարածվել՝ «Յուվենտուսի» կողմից նրա ծառայություններով հետաքրքված լինելու մասին:

Պայմանական կազմերը՝

«Յուվենտուս»՝ Բուֆֆոն, Լիխտշտայներ, Բոնուչի, Կիելինի, Էվրա, Պոգբա, Պիրլո, Մարկիզիո, Վիդալ, Տեւես, Մորոտա

«Բորուսիա» Դ.՝ Վայդենֆելլեր, Պիչշեկ, Սոկրատիս, Հյումելս, Շմելցեր, Բենդեր, Գյունդոգան, Բլաշիկովսկի, Կագավա, Ռոյս, Օբամեյնագ

Նկատենք, որ հանդիպմանը չի մասնակցելու Կեւին Գրոսկրոյցը, ով վնասվածք ունի: Հարցականի տակ է Սեբաստիան Կելի, Դուրմի եւ Կամպլի մասնակցությունը խաղին: 

Վերջին հանդիպումները

«Յուվենտուս» — «Ատալանտա» 2:1 (Լյորենտե 39՛, Պիրլո 45՛, Միլիաչիո 25՛)

«Շտուտգարտ» — «Բորուսիա» Դ.  2:3 (Կլյայբ 32՛ 11մ., Նիդերմայեր 90+1՛, Օբամեյանգ 25՛, Գյունդոգան 39՛, Ռոյս 89՛)

Վերջին արդյունքներ (բոլոր մրցաշարերում)

«Յուվենտուս»՝   ՀՈՀՈՀՀ

«Բորուսիա» Դ.՝ ՀՀՀՊՈՊ

Հանդիպումը  տեղի է ունենալու այսօր՝ փետրվարի 24-ին, և սկսվելու է Երևանի ժամանակով ժամը 23:45-ին:

 

 

Նախորդ հոդվածը‘ՉԼ, 1/8 եզրափակիչ. «Մանչեսթեր Սիթի» — «Բարսելոնա». Խաղից առաջ(տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ»-ը’