Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում ՊՍԺ-ը Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում ընդունել է «Մանչեսթեր Սիթիին» և 2-0 հաշվով հաղթանակ տարել:
Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացել է Իդրիսա Գեյեն՝ խփելով իր առաջին գոլը Չեմօիոնների լիգայում: Ավելի ուշ՝ 74-րդ րոպեին, փարիզյան թիմի կազմում իր առաջին գոլն է խփել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ու ձևակերպել հանդիպման վերջնահաշիվը:
A խմբի մյուս խաղում «Բրյուգեն» հյուրընկալվելիս 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել «ՌԲ Լայպցիգի» նկատմամբ:
ՊՍԺ-ն երկու խաղից հետո 4 միավոր է վաստակել ու գլխավորում է A խմբի մրցաշարային աղյուսակը: «Բրյուգեն» նույնքան միավորով 2-րդն է:
Չեմպիոնների լիգա, երկրորդ տուր
A խումբ
ՊՍԺ (Ֆրանսիա) — «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 2։0 (տեսանյութ)
Իդրիսա Գուեյե, 8, Լիոնել Մեսի, 74