‘Չկարողացավ գիտակցել ԱԺ-ի, իր տան և փողոցի տարբերությունը. Մամուլ’

891

Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանը (Նավո), ով հայտնի է իր սկանդալային վարքով և լրագրողների հասցեին հայհոյանքներ շաղ տալով, երեկ հերթական անգամ խորհրդարանում դրսևորվել է իր ողջ «հմայքով»:

Աժ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ի հին գվարդիայի ներկայացուցիչ Վազգեն Կարախանյանի հետ Աժ միջանցքում լրագրողների մոտով անցնելիս` բավական բարձրաձայն անպարկեշտ բառեր է օգտագործել: Սույն պատգամավորը, որ Աժ-ում է հայտնվել ՀՀԿ-ի համամասնական ցուցակով, այս տարիների ընթացքում այդպես էլ փաստորեն, չկարողացավ գիտակցել ԱԺ-ի, իր տան և փողոցի տարբերությունը:

Նախորդ հոդվածը‘Մեր մարզից Տարոնին 40 հազար ձայն. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Ուրիշներին՝ կալանք, Վարդանիկի տղային՝ ստորագրություն. Մամուլ’