‘Չնայած ՄԱԿ-ի բանաձևին՝ Արևելյան Գուտայի ռմբակոծությունը շարունակվում է’

1886

Շաբաթ օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել Սիրիայի տարածքում կրակի դադարեցման 30-օրյա ռեժիմ սահմանելու վերաբերյալ բանաձևին՝ հումանիտար գործողություններ անցկացնելու և տուժածներին օգնություն ցուցաբերելու համար:

Փաստաթղթում ասվում է, որ կողմերը պետք է անհապաղ դադարեցնեն բախումները և ապահովեն մարդասիրական դադարը առնվազն 30 օր Սիրիայի ողջ տարածքում: Զինադադարը չի տարածվում «Իսլամական պետություն», «Ան-Նուսրա ճակատ», «Ալ-Քաիդա» ու նրանց հետ կապված այլ խմբավորումների դեմ մղվող ռազմական գործողությունների վրա:

Սակայն չնայած այս բանաձևին՝ սիրիական ՌՕՈՒ-ն շարունակում է օդային հարվածներ հասցնել ապստամբների վերահսկողության տակ գտնվող Արևելյան Գուտայի շրջանին:

Մեկ շաբաթվա ընթացքում այս շրջանում զոհվել են հարյուրավոր մարդիկ:

Կիրակի օրը Ֆրանսիան և Գերմանիան Ռուսաստանին կոչ են արել ներգործել սիրիական կառավարության վրա, որպեսզի նա կատարի կրակի դադարեցման պայմանը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արդյո՞ք Թրամփը ցուցմունք կտա հատուկ դատախազ Մյուլլերին’
Հաջորդ հոդվածը‘Թաիլանդում ձերբակալվել են ռուսաստանցի «սեքս-հրահանգիչներ»’