‘Չնայած Վենետիկի հանձնաժողովի դիտողություններին՝ լյուստրացիան Ուկրաինայում կշարունակվի’

725

Լյուստրացիայի գործընթացն Ուկրաինայում չի դադարեցվի Վենետիկի հանձնաժողովի դիտողությունների պատճառով: Այս մասին ուկրաինական «5 ալիք» հեռուստատեոության եթերից հայտարարել է երկրի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:

«Լյուստրացիան դադարեցնելու մասին խոսք չկա: Վենետիկի հանձնաժողովի փորձագետների դիտողությունները մենք անպայման նկատի կունենանք և կշտկենք»,- նշել է նախարարը:

Պետրենկոյի խոսքով՝ այժմ Ուկրաինայում լյուստրացիայի երկրորդ ալիքն է, որի ընթացքում ստուգումների են ենթարկվում բարձրաստիճան պաշտոնյաները: «Վարչապետ Յացենյուկի ստուգումը երեք շաբաթ տևեց: Ստուգեցին վերջին 10 տարիները: Նա ստուգումն անցել է»,- տեղեկացրել է Պետրենկոն: Նա նշել է, որ ինքն էլ է անցել ստուգումը: «Թեպետ ես պետական ծառայության եմ մեկ տարուց քիչ ավելի՝ 2012 թ. վերջից, սակայն ինձ ստուգել են 12 տարվա կտրվածքով, թեև ես այն ժամանակ աշխատել եմ մասնավոր սեկտորում՝ եղել եմ մասնավոր փաստաբան»,- հավելել է նախարարը: Նա նաև ընդգծել է, որ լյուստրացիայի օրենքում փոփոխությունները կարող են նրա գործողությունը տարածել նաև երկրի նախագահի վրա:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուկիկիոն, Պյոտր Պոռոշենկոյի գլխավորությամբ՝ հանձնաժողովի պատվիրակության հետ հանդիպմանը, խիստ քննադատության է ենթարկել լյուստրացիայի մասին օրենքը: «Դա վատ օրենք է, և Վենետիկի հանձնաժողովը խիստ բացասական է այն գնահատում»,- ասել էր նա: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Ռադան Յանուկովիչին զրկել է նախագահի կոչումից’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Ռուսաստանի և Չինաստանի միությունը «նոկաուտ» կհասցնի ԱՄՆ-ի եվրասիական հավակնություններին’