‘Չորեքշաբթի օրը կլրանա Կարեն Դեմիրճյանի 81-րդ տարեդարձը ‘

1796

Ապրիլի 17-ին կլրանա պետական գործիչ, Հայաստանի ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի 81-ամյակը: ՀԺԿ-ից iLur.am-ին տեղեկացրին, որ պետական գործչի մերձավորները եւ համախոհներն իրենց հարգանքի տուրքը կմատուցեն Կոմիտասի անվան Պանթեոնում՝ ապրիլի 17-ին, ժամը 13-ին:

Կարեն Դեմիրճյանը ծնվել է 1932-ին Երեւանում:

1974-ից մինչեւ 1988-ը զբաղեցրել է Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնը՝ փաստացի ղեկավարելով երկիրը: 1998-ի «պալատական» հեղաշրջումից հետո Կարեն Դեմիրճյանը վերադարձավ մեծ քաղաքականություն՝ առաջադրելով իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Հսկայական ժողովրդականություն վայելող Դեմիրճյանը, սակայն, համատարած կեղծիքներով ընթացած ընտրությունների արդյունքում զբաղեցրեց երկրորդ տեղը: 1999-ին Դեմիրճյանը Վազգեն Սարգսյանի հետ գլխավորեց «Միասնություն» նախընտրական դաշինքը (ՀՀԿ, ՀԺԿ), եւ դարձավ ԱԺ նախագահ:

Կարեն Դեմիրճյանը 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհ դարձավ: 

Նախորդ հոդվածը‘Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթը Հայ ազգային կոնգրես կուսակցության հիմնադիր համագումարում. (Ամբողջական տարբերակ, տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բոստոնի ողբերգության պատճառով հետաձգվել են մի շարք մարզական միջոցառումներ. Տեսանյութ’