‘«Չորրորդ ինքնիշխանություն».Այն, որ Սերժ Սարգսյանն առանց կեղծիքների է նախագահ դարձել, նույնքան արժանահավատ է, որքան այն, որ Սամվել Ալեքսանյանը դեմ է մենաշնորհներին’

775

ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, թե արդեն երկու տարուց ավելի է, ինչ շաքարավազ չի ներկրում, ու միաժամանակ հավաստիացրել է, որ չի խոչընդոտի, եթե որևէ մեկը որոշի խոշոր քանակությամբ շաքարավազ ներկրել: Նա, ի դեպ, կողմ է քվեարկելու հակամենաշնորհային փաթեթին:

«ՉԻ» — Մենք, իհարկե, սիրով հավատում ենք, որ Սամվել Ալեքսանյանը շաքարավազ չի ներկրում, իսկ այդօրինակ ստահոդ տեղեկությունները տարածում են նրա քաղաքական հակառակորդները: Ավելին՝ վստահ ենք, որ նա երբևէ չի խոչընդոտել որևէ մեկին շաքարավազ ներկրելու հարցում: Պարզապես այդպիսիք չեն եղել:

Ինչ վերաբերում է հակամենաշնորհային փաթեթին կողմ քվեարկելուն,  ապա սա արդեն վկայում է Սամվել Ալեքսանյանի քաղաքական հասունության մասին: Դե իհարկե նա կողմ է, որ մենաշնորհներ չլինեն: Սերժ Սարգսյանն էլ կողմ է, որ ընտրակեղծիքներ չլինեն, և ժամանակ առ ժամանակ  խոսում է այդ մասին: Ընդ որում՝ այն, որ Սերժ Սարգսյանն առանց կեղծիքների է նախագահ դարձել, նույնքան արժանահավատ է, որքան այն, որ Սամվել Ալեքսանյանը դեմ է մենաշնորհներին: Երկուսին էլ անկեղծորեն հավատում ենք:

Նախորդ հոդվածը‘Եղանակ. Սպասվում են տեղումներ ‘
Հաջորդ հոդվածը‘Սերգեյ Գրիգորյան. Ոտքերիս տակից աստիճանը փախել է, և ես վայր եմ ընկել լամինատե հատակին, իսկ գլուխս դիպել է բազկաթոռի թևի հատվածին’