‘
Նախօրեին ՀՀԿ—ն պաշտոնապես որոշել է Երևանի թիվ 1 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրել Ռորերտ Սարգսյանին։ Վերջինս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագն է։
«ՉԻ» — Փաստորեն, Սերժ Սարգսյանը կառավարության հետ խորհրդակցություն է անցկացնում ու գոռգոռում, թե տենդերներր շահում են բարձրաստիճան պաշտոնյաների հորեղբայրներն ու քեռու տղաները, հետո նրա ղեկավարած կուսակցությունն առանց «տենդերի» առաջադրում է Երևանի քաղաքապետի աներձագին։ Չնայած՝ չի իմացվի, գուցե լավ էլ մրցույթ է հայտարարվել, և արդյունքում ՀՀԿ-ն ընտրել է նրան, ով աոաջարկել է լավագույն գինը։ Պատգամավորի մանդատն, ի վերջո, նույնպես ապրանք է։ Կամ էլ՝ Սերժ Սարգսյանի ասածը տարածվում է բոլոր տեսակի ազգականների վրա, բացի աներձագներից։
Ի դեպ, հետաքրքիր է՝ Սերժ Սարգսյանը որպես ՀՀԿ նախագահ ինչպե՞ս է քվեարկել Տարոնի աներձագի թնկնածությունր հաստատելիս։ Համենայն դեպս մի բան ակնհայտ է՝ այս անգամ չի ասել «Տարոն ջան, ինքդ էլ տեսնում ես, որ սիրուն չի»։
‘