‘
.. Սկզբում Աստուած երկինքն ու երկիրը ստեղծեց, և զատեց իրարից, եւ ասաց. «Եղիցի լոյս»։ Բայց լոյս չէղաւ։ Այնժամ հիւսիսի կօղմերից գազ քաշեց, եւ լոյս եղաւ։ Օր առաջին։
Եւ Աստուած ջուրերը ցամաքից զատեց, եւ լեռները ստեղծեց, որ դորանց մէջ հանքեր լինեն, եւ Վարդանը մէծանայ, եւ ամէնը օտարներին ծախի, եւ մէծաւորների ատկատը տայ, ինչպէս որ օրէն է։ Եվ իրիկուն եղաւ, եւ առաւոտ։ Օր Երկրորդ։
Եւ Աստուած ասաց. «Երկրի վրայ թող կանաչ խոտ բուսնի, եւ ամենայն բանջարէղեն՝ եւ դդում, եւ խիյար, եւ յօնջայ, եւ սորանք ամէնքը թող Սէրժին սատարեն իրենց օրերումը»։ Եվ իրիկուն եղաւ, եւ առաւոտ։ Օր երրորդ։
Եւ Աստուած շնչաւորներին ստեղծեց՝ եւ առիւծներ, որ Ռօբը որսի գնա սորանց վրայ, եւ գոմէշներ, որ զինուորները սորանց միսը ուտեն, եւ կովեր, որ վարչապէտը զուարճանայ եւ հրճուի, եւ մկներ, որ սորանց վրայ օրէնսդիր լինեն, եւ սորանց կաշուից դհօլներ սարքեց, եւ տէսաւ, որ բարի է։ Օր չորրորդ։
Եւ հինգերորդ օրը Աստուած յանրապէտականներին ստեղծեց, եւ դառնութեամբ փօշմանեց, բայց արդեն ուշ էր։
Եւ վեցերորդ օրը Աստուած Սէրժին ստեղծեց՝ եղբոր տէսքով եւ նմանութեամբ, եւ սորա կօդից Օրինացին ստեղծեց, եւ ասաց. «Կօալիցիա ստեղծեք, եւ բազմացեք, եւ լցրեք երկիրը, եւ ամբողջ երկիրը ձեզ կերակուր լինի, մինչեւ Ահեղ դատաստանի օրը գայ»։
Եւ եոթերորդ օրը Աստուած Եդեմի պարտէզի մէջ պառկեց եւ հանգստացաւ։ Եվ երբ պառկած էր, Սէրժը մոտեցաւ նորան եւ ասաց. «Տէր, մի քիչ այն կօղմ գնայ, գի այստէղ հիրանոց պիտի կառուցեմ, զի ես իմ ատկատն առած եմ»։ Եվ Աստուած բարկացաւ, եւ ասաց. «Քեզ ո՞վ յայտնեց, արդեոք Տիկօյի հե՞տ շփւեցիր, որ առաջուց քեզ արգելել էի։ ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում՝ քեզ պիտի արտաքսեմ Եդեմի պարտէզից»։ Այնժամ ծառի ճիւղերի միջից Տիկօն գլուխը հանեց, Եւ ասաց. «Տեր, լաւ է քեզ, որ ինքդ արտագաղթես, գի եթե մնաս՝ պիտի իշխանափօխութիւն անես»։ Եվ Աստուած լսեց, եւ դառնօրեն գդջաց իր ստեղծածի համար։ Ամէն։
‘