‘Չուբայսը Ռուսաստանում էներգետիկ ճգնաժամ է կանխատեսում’

2374

Վեց-յոթ տարի հետո Ռուսաստանը կարող է բախվել նոր էներգետիկ ճգնաժամի, եթե հիմա լրացուցիչ հզորություններ չստեղծի, հայտարարել է «Ռոսնանո»-ի ղեկավար Անատոլի Չուբայսը Русская газета-ին տված հարցազրույցում:

Չուբայսի կարծիքով՝ այժմ երկիրը հզորությունների պաշար ունի, և «ոչ մի ճգնաժամ չկա»: Սակայն տասը տարի առաջ, հիշեցրել է նա, Պրիմորիեի հարավում, Եկատերինբուրգում, Ուրալի հարավում, Արևելյան Սիբիրում, Սոչիում « հզորությունները ֆիզիկապես չէին բավարարում», և այդ խնդիրը կարողացավ լուծել էներգետիկայի բարեփոխումը:

Չուբայսը վստահ է, որ էլեկտրաէներգիայի անջատումը կարող է տեղի ունենալ «ամենադրամատիկ պահի, օրինակ՝ ձմռանը, մինուս 30 ջերմաստիճանի պայմաններում»: «Վտանգ կա, որ առավելագույն ծանրաբեռնվածության դեպքում սարքերը պարզապես կարող են չբավարարել: Իսկ էլեկտրաէներգիայի դեֆիցիտի դեպքում գներն էլ կարող են բարձրանալ»,- նախազգուշացրել է Չուբայսը:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ էներգետիկայի ոլորտում անակնկալները Ռուսաստանին հանկարծակիի չեն բերի:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ-ները հաղորդել են Քսենյա Սոբչակի շտաբում տեղի ունեցած պառակտման մասին’
Հաջորդ հոդվածը‘Արմավիրում մանկահասակ երեխային պատանդ վերցրած տղամարդը ձերբակալվել է. երեք անձ ճանաչվել է տուժող’