‘Պալաչի արժանապատիվ քայլը (Տեսանյութ)’

2110

Խորհրդարանական, իսկ հետո նաև նախագահական ընտրությունների նախօրեին իշխանության վերին օղակներում մշակվել էր «Պալաչ» օպերացիան: Վերջինիս էությունն այն էր, որ Աբովյանում գտնվեց մի երիտասարդ գործարար, որին սկզբում մտցրին ՀՀԿ շարքերը, հետո խոստացան «տեր կանգնել» ու սկսեցին նրան Աբովյանում խոսեցնել Գագիկ Ծառուկյանի դեմ: Այս գործին լծվել էին իշխանության տակ աշխատող բոլոր «անկախ» լրատվամիջոցները: «Պալաչ» մականունով երիտասարդը մի պահ կորցրել էր իրականության զգացումը, մոռացել էր՝ ում շնորհիվ է կայացել, հավատացել էր իր նոր հովանավորների խոստումներին ու անցել մարդկային էթիկայի սահմանները: Այս ամբողջ պատմության նպատակը մեկն էր՝ սպառել Ծառուկյանի համբերությունը և նրան դրդել պատասխան քայլերի: 
Մոտ երկու տարի տևեց այս պատմությունը, որի ավարտը եղավ այն, որ այսօր «Քինգ Դելյուքս»-ի սեփականատեր Արթուր Հարությունյանը՝ նույն ինքը՝ Պալաչը, գնահատեց Ծառուկյանի զսպվածությունը և հրապարակավ հայցեց նրա ներողամտությունը:
Մեզ մնում է արձանագրել հետևյալը․ Պալաչն այսօր կայացրեց իր կյանքի կարևոր որոշումներից մեկը՝ նա չցանկացավ խաղալիք դառնալ մի խումբ մարդկանց ձեռքին: Նա իր մեջ ուժ գտավ ու հրապարակավ հրաժարվեց խաղալ իրեն վերապահված դերը: Սա նրա կողմից արժանապատիվ քայլ էր: Պալաչը հասկացավ, որ այս իշխանությունների վրա հույս դնել հնարավոր չէ: Եթե սրանք «քցում» են Ֆյուլեին, Բարոզոյին ու ողջ ԵՄ-ին, մինչև վերջին պահը փորձում էին «քցել» Պուտինին, ապա Պալաչին գցելն ընդամենը րոպեի խնդիր էր լինելու:


top-news.am

Նախորդ հոդվածը‘ԵԽ-ն պահանջում է բացահայտել ակտիվիստների վրա իրականացված հարձակումները’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հայտարարությունների հարցում Եվրոպան առաջընթաց է գրանցել ‘